Եվրոպական միության մի շարք երկրներ, այդ թվում ՝ Իտալիան և Լեհաստանը, կոչ են արել սահմանափակել ամբողջ ներկրվող գազի գինը,- հայտնում է Politico-ն ՝ վկայակոչելով դիվանագետներին:
Այս մասին խոսվել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրման քննարկման ժամանակ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ նման տարբերակ դիտարկվում է, սակայն Բրյուսելը դեռ դեմ է դրան, քանի որ գաղափարի իրականացումը շատ ավելի դժվար է, քան միայն ռուսական վառելիքի գները սահմանափակելը։
Միաժամանակ, Գերմանիան «թերահավատորեն» արձագանքեց Ռուսաստանից գազի գնի առավելագույն չափ մտցնելու առաջարկին։ Հունգարիան, Սլովակիան և առնվազն երկու այլ երկրներ դեմ են արտահայտվել,- նշում է թերթը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով ՝ Մոսկվան գազ ու նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք կորոշեն ռուսական հումքի գնային շեմ սահմանել։
Մեկնաբանություն