2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից

Հկտ 21, 2024 11:23
196

IDBank-ը մասնակցեց HR Expo 2024-ին՝ ներկայացնելով աշխատավարձային համակարգի իր բացառիկ լուծումը՝ IDsalary փաթեթը։ HR Expo-ն B2B էքսպո-կոնֆերանս է, որը միավորում է HR մասնագետներին, բիզնես առաջնորդներին և ոլորտի փորձագետներին:

Մեկօրյա միջոցառումը կարևոր հարթակ է՝ գիտելիքներ կիսելու և մարդկային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիաների ու լուծումների նոր միտումներին ծանոթանալու համար:

IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության թիմը ներկա էր էքսպոյին՝ կազմակերպությունների ներկայացուցիչներին պատմելու Բանկի աշխատավարձային փաթեթի առանձնահատկությունների մասին, որոնք լավագույնս կծառայեն ընկերությունների աշխատակիցների ֆինանսական կարիքներին։

IDsalary փաթեթն առաջարկում է ճկուն և հարմարավետ տարբերակ աշխատավարձերի փոխանցման համար՝ միաժամանակ տրամադրելով մի շարք արտոնություններ, որոնք բարելավում են աշխատակիցների բանկային փորձառությունն ու ֆինանսական բարեկեցությունը։

IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը նշում է, որ Բանկում մշտապես ներդնում են առավելագույն ջանքերը՝ բիզնես հաճախորդների համար ստեղծելու անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին։

«IDBank-ում մենք գիտակցում ենք բիզնեսների մարտահրավերները՝ ապահովելով աշխատավարձային համակարգի արդյունավետություն և աշխատակիցների համար առավելությունների ստեղծում։ HR Expo-ն ևս մեկ հիանալի հնարավորություն է՝ ընկերություններին պատմելու և ներկայացնելու մեր բացառիկ փաթեթը», — ասաց Արթուր Սեյրանյանը։

IDsalary  աշխատավարձային նախագծին միանալու առաջին քայլն է փաթեթի ակտիվացումը, որը ենթադրում է բիզնեսի համար հաշվի բացում, օնլայն և մոբայլ բանկինգ համակարգերի տրամադրում, որն էլ լիովին անվճար է։ Իսկ ընկերությունների աշխատակիցների ժամանակը խնայելու համար քարտի տրամադրման գործընթացն իրականացվում է հեռավար, և բանկ այցելելու կարիք չկա։

Փաթեթի շրջանակում աշխատակիցներն օգտվում են մի շարք առավելություններից․

  • միջազգային Mastercard-ի տրամադրում անվճար
  • անվճար կանխիկացում ArCa համակարգի բանկերի բանկոմատներից
  • Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով։
  • հիփոթեքային վարկ՝ արտոնյալ պայմաններով,
  • տարեկան անվանական արտոնյալ տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար

IDsalary փաթեթին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ