Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թվականի հոկտեմբերի 15-ի նիստում որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը (ԿՀԲ) սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով։
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից։
Հիմնական տվյալներ և վերլուծություն՝ ԿՀԲ սահմանման վերաբերյալ.
Ֆինանսական ցիկլի աճ՝ վարկային շուկայում որոշ ոլորտներում գրանցվել են բարձր աճի տեմպեր։ Վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 68%՝ դեռևս պահպանելով բացասական շեղում՝ մոտ -6.5%,
Վարկային պորտֆելի աճ՝ տարվա ընթացքում բարձր մակարդակում են պահպանվել ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ շինարարության ոլորտին տրամադրված վարկերը,
Հիպոտեկային վարկերի աճ՝ չնայած աճի տեմպերի որոշ նվազմանը, նոր վարկերի ծավալները մնում են համադրելի նախորդ տարիների բարձր ցուցանիշների հետ,
Անշարժ գույքի շուկա՝ գների աճի տեմպերը դանդաղում են, սակայն շինարարության ոլորտին տրամադրված վարկերի արագ աճը կարող է ավելացնել ռիսկերը,
Սթրես թեստավորում՝ գնահատվել է, որ ֆինանսական ցիկլի ընթացքում հնարավոր շոկերի դեպքում անհրաժեշտ կլինի ռիսկով կշռված ակտիվների մոտ 1.79% հավելյալ կապիտալ։
Բանկային համակարգի ներկայիս վիճակը.
Բանկերը պահպանում են շահութաբերության և կապիտալի համարժեքության բարձր մակարդակ,
ԿՀԲ շեմի բարձրացման ծախսերը ցածր են և չեն խոչընդոտի վարկավորման բնականոն գործընթացներին,
ԿՀԲ շեմի հետագա փոփոխությունները կախված կլինեն մակրոֆինանսական պայմանների և համակարգային ռիսկերի զարգացումներից։
Մանրամասներն՝ այստեղ: