2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Խմելու ջրի նոր դրոշմավորման պահանջները․ փոփոխություններ ապրանքային վերահսկողության մեջ

Հկտ 11, 2024 13:52
175

Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրանքից (ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագիր) և ալկոհոլային ապրանքներից (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրեր) բացի, մայիսի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պահանջը պարտադիր է նաև փաթեթավորված խմելու ջրի դեպքում,  ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման (ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրեր)։

Ի դեպ, մինչև 2024 ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված ջրերը կարող են չդրոշմավորվել հսկիչ նույնականացման նշաններով:

Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման նպատակն է՝ շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ իրականացնել վերահսկողություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև մանրածախ վաճառք ապահովելով ապրանքների հետագծելիություն։ Դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ արտադրող կամ ներմուծող ընկերությունների կողմից դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա: Ծածկագիրը գրանցվում է E-Mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Այսինքն,  վաճառքի կետերը դրոշմավորված ապրանքը վաճառելու համար պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաններներով։ Ապրանքների վերջնական սպառման ժամանակ սկանավորվում է DataMatrix կոդը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Իսկ տեղեկատվությունը չփոխանցելը կդիտվի որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Այժմ իրականացվում է կաթանամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։