Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Կայացել է «Mining Armenia» միջազգային երկօրյա համաժողովը՝ միավորելով ոլորտի առաջատար խոսնակներին

Սպտ 30, 2024 17:10
71
ADS

Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա միջազգային համաժողովը՝ «Mining Armenia Forum»-ը, միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։

Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից: Հանքարդյունաբերության հանդեպ հանրային վստահության վերականգնման, պետություն-մասնագիտական հանրույթ-մասնավոր համագործակցությամբ ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծման առաջարկների ներկայացման, ինչպես նաև գլոբալ ներդրումային հնարավորությունների քննարկման այս ձևաչափը հավակնում է դառնալ շարունակական։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համաժողովի բացման իր ելույթում նշել է, որ Հայաստանը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում։

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի  առանցքային մասնաբաժին, այն մեր երկրի արդյունաբերության և արտահանման կարևորագույն ուղղություններից մեկն է: Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ Այս միջոցառումը լավ հնարավորություն  է ոչ միայն քննարկելու և վեր հանելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այլ նաև կայուն, նորարար տեսլական ձևավորելու համար»,- ընդգծել է նախարարը:

«Ժամանակակից հանքարդյունաբերություն․ մարտահրավերներ և հնարավորություններ․ Հայաստանի հեռանկարները գլոբալ տնտեսական համատեքստում» խորագրով համաժողովի կազմակերպիչը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն էր, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։

«Հայաստանի տնտեսության համար հանքարդյունաբերությունը առաջմղիչ և հեռանկարային ուղղություն է, և մեր երկիրն ունի զարգացման, ներդրումների ներգրավման, ոլորտի արդիականացման չիրացված մեծ ներուժ։ Միավորելով ոլորտի տեղական և միջազգային փորձագիտական միտքը՝ մենք ցանկանում ենք լուծումներ առաջարկել Հայաստանում կայուն և նվազագույն ռիսկերով հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար»,- ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Համաժողովին անդրադարձ է կատարվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ներկայացրել է Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության և ոլորտի զարգացման տեսլականը։

«Հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ մաքուր տեխնոլոգիաներին անցումը պահանջում է ավելի մեծ ծավալի հանքարդյունաբերական նյութերի արդյունահանում։ Մինչև 2050 թվականը էլեկտրական մեքենաներով հագեցվածության գլոբալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի 80 տոկոսով ավելացնել պղնձի համաշխարհային արտադրությունը, ինչը, ըստ տարբեր գնահատականների, նշանակում է մոտ 195 պղնձի նոր նախագիծ աշխարհում»,- նշել է Ռոման Խուդոլին` ավելացնելով, որ ԶՊՄԿ-ն համաժողովին աջակցում է ոլորտի միջազգային լավագույն փորձն ու նորագույն զարգացումները Հայաստան բերելու և կիրառելու նպատակով:

«Mining Armenia Forum»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև եռակողմ հուշագրի ստորագրություն ԶՊՄԿ-ի, ԵՊՀ-ի և ՀՀ ՏԿԵ նախարարության միջև, որով կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Միջոցառմանն աջակցել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատը, «Գրանթ Թորնթոն» աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը, «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերությունը և ԲիԴիՕ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունը։