Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան նշում է Թարգմանիչների միջազգային օրը

Սպտ 24, 2024 15:37
71
ADS

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ) կազմակերպում է Թարգմանիչների միջազգային օրվան նվիրված հատուկ միջոցառում: Այս բացառիկ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 19։00-ին, Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Փակ միջոցառման ընթացքում տեղի կունենա «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումանսիրելով թարգմանչի դերը» խորագրով պանելային քննարկում, որը կանդրադառնա համընթաց թարգմանիչների կարևոր դերին մեր փոխկապակցված աշխարհում: Այս բացառիկ հավաքին մասնակցելու հրավեր են ստացել հանրային, մասնավոր, հասարակական հատվածների, միջազգային կառույցների և ֆինանսաբանկային ոլորտի գործընկերները։

Հյուրերին սպասվում են անակնկալ նվերներ և գինեխմության շուրջ մասնագիտական շփումներ, ինչը մասնագիտական շփման հավելյալ հնարավորություն կստեղծի համընթաց թարգմանիչների և շահագրգիռ կողմերի համար:

ՀԹՀԱ-ն նպատակ ունի ընդգծել մասնագիտական համընթաց թարգմանության ծառայությունների կարևորությունը միջմշակութային փոխըմբռնման խթանման և գլոբալ հաղորդակցությունը դյուրացնելու գործում: Այս միջոցառումը եզակի հնարավորություն է ընձեռում համընթաց թարգմանության ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի միջև ցանցային կապերի ստեղծման և երկխոսության համար:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս հրավիրված են մասնակցելու միջոցառմանը: Լրացուցիչ տեղեկությունների կամ հրավեր ստանալու համար խնդրում ենք գրել [email protected] էլ․հասցեին։

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2007թ․-ին՝ միավորելով ավելի քան 20 բարձրակարգ թարգմանիչների, որոնք ապահովում են համընթաց և հաջորդական թարգմանություն: