Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ օրը փակվել են կանաչ գոտում: Dow Jones Industrial Average-ը աճել է 1.14%-ով՝ հասնելով 41175.08 կետի։ S&P 500-ի արժեքը բարձրացել է 1.13%-ով՝ հասնելով 5633.64 կետի։ S&P 500-ի ֆյուչերսը երկուշաբթի օրը աճել է 0.01%-ով։ Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.80%-ով՝ հասնելով 38040 կետի։ Կորեական KOSPI-ն նվազել է 0.13%-ով՝ հասնելով 2698.16 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը կորցրել է 0.26%-ով՝ հասնելով 2846.62 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. ԱՄՆ-ում հուլիսին տրված շինարարության թույլտվությունների քանակը կազմել է 1.4 միլիոն, որը գերազանցել է կանխատեսումները: Նույն ժամանակահատվածում նոր շինարարությունների վաճառքները աճել են 10.6%-ով՝ հասնելով 739 հազարի, որը 115 հազարով ավելի է, քան կանխատեսվել էր:
2. Ամերիկյան Morgan Stanley բանկը նվազեցրել է Brent նավթի գնի կանխատեսումը 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար՝ $85-ից իջեցնելով $80:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը ուրբաթ օրը աճել է՝ հասնելով $2511.5 մեկ ունցիայի համար։ Նավթի գները շաբաթվա վերջին աճել են։ Brent նավթի գինը հասել է $79.5 մեկ բարելի համար, իսկ WTI-ի գինը՝ $75.4 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ, ԱՄՆ իշխանությունները սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկել Ռուսաստանի գործողությունների հետ կապված՝ մոտ 400 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ SDN ցուցակում ներառվել են հետևյալ կազմակերպությունները՝ Evraz Group ընկերությունները, ՊԱԸ «Ռասպադսկայա», «Մեչել-Մայնինգ» և փոխկապակցված ընկերությունները, ՄՄԿ, ՓԲԸ «ՊՈ «Կրիստալ» (մասն է կազմում «Ալրոսա» խմբի), ՆորՆիկելի դուստր ընկերությունները:
2. Uber Technologies-ը հայտարարեց, որ հաջորդ տարի իր հաճախորդները կկարողանան օգտվել ռոբոտատաքսիներից։ Այս նախաձեռնության շրջանակներում ընկերությունը հայտարարել է համագործակցության մասին Cruise LLC ռոբոտատաքսի օպերատորի հետ, որը հանդիսանում է General Motors-ի ենթաբաժին։