2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր ռուսական ալմաստի արտահանման համար։ Կտրուկ ավելացել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող և այլ երկրներ, մեծ մասամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվող մշակված և չմշակված ադամանդի ծավալները։
«Հետք»-ը գործընկեր «Վյորստկա» («Вёрстка») պարբերականի օգնությամբ ձեռք է բերել Ռուսաստանից Հայաստան ալմաստի մատակարարումների ցանկը 2022-2023 թվականներին։ Պարզվում է՝ Հայաստանը ալմաստ է գնում ոչ միայն «Ալռոսա»-ից (ОАО АК АЛРОСА (ALRS)), այլև մասնավոր ընկերություններից, որոնք իրենց հերթին համագործակցում են «Ալռոսա»-ի հետ։
Այստեղ մի ամբողջ շղթա է գործում՝ ռուսական, արաբական և հայկական ընկերությունների մասնակցությամբ, որտեղ Հայաստանից ներգրավված են նաև «Հայ-ալմաստ»-ը, «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» (Աբովյանի ADM Diamonds գործարանը), «Վի-Դի-Էյ դայմոնդս» և այլ ընկերություններ:
Ավելին կարդալու համար՝ ՀԵՏՔ