e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում՝ Նոր Արեշ թաղամասում
Ահազանգեր են ստացվել շենք-շինություններում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների մասին. ՆԳՆ ՓԾ
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/05/24
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա
Վրաստանը կարող է բաց թողնել եվրաինտեգրման շանսը. Շառլ Միշել
Գյումրիում անց է կացվում «Gyumri Game Conference» խաղային կոնֆերանսը
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ

S&P Global Ratings-ն իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը

Մրտ 18, 2022 23:31
28
ADS

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ վարկային վարկանիշը ազգային եւ արտարժույթով «CCC-»-ից մինչեւ «CC», հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Փոխանցման եւ կոնվերտացման ռիսկի վարկանիշը եւս իջեցվել է «CCC-»-ից մինչեւ «CC»: Կարճաժամկետ վարկանիշները մնում են «C» մակարդակում: Վարկանիշները շարունակում են վերանայվել՝ բացասական կանխատեսմամբ, նշում է S&P-ն:

 

Երկարաժամկետ վարկանիշների վատթարացումը պայմանավորված է ակնկալիքներով, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանը տեխնիկական դժվարությունների կբախվի եվրոբոնդերի սպասարկման հարցում։ «Մեր վարկանիշներն արտացոլում են էմիտենտի՝ ժամանակին եւ ամբողջությամբ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու կարողությունը եւ պատրաստակամությունը՝ պարտավորությունների պայմանների համաձայն, այդ թվում՝ վճարման արժույթի մասով: Եթե ​​ներդրողները մուտք չուն ստանում դրամական միջոցներին կամ եթե վճարումը կատարվում է պարտավորությունների պայմաններում չնշված արժույթով եւ մենք կարծում ենք, որ ներդրողը չի համաձայնում այլընտրանքային վճարումներին, ապա մենք կարող ենք այդպիսի իրավիճակը որպես դեֆոլտ դիտարկել»,- ասվում է S&P-ի հայտարարության մեջ:

«Վարկանիշի վատթարացումը նշանակում է, որ Ռուսաստանը դեֆոլտի եզրին է,- ասել է Wells Fargo-ի ստրատեգ Բրենդան Մաքքենան:- Բայց, ըստ էության, դա արտացոլում է Ռուսաստանի՝ պարտատոմսերի սեփականատերերին վճարելու ունակության վատթարացումը։ Պատժամիջոցները սահմանափակել են Ռուսաստանի մուտքը դոլարներին, իսկ կուպոնային վճարումները պետք է կատարվեն դոլարով»:

Ինչպես հաղորդվում էր, չորեքշաբթի Ռուսաստանը պետք է 117 մլն դոլար կուպոնային եկամուտ վճարեր եվրոբոնդեր ունեցողներին: Երկուշաբթի ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ վճարային հանձնարարական է ուղարկել կուպոնային վճարման համար, իսկ հինգշաբթի առավոտյան ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ վճարային հանձնարարականը կատարված է. եվրոբոնդերի տերերը ստացել են իրենց հասանելիք վճարումները, նախօրեին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։

«Մենք կարծում ենք, որ ռուսական պարտքի սպասարկման վճարումները եվրոբոնդերի տեսքով կարող են նույնպիսի տեխնիկական մարտահրավերների բախվել առաջիկա շաբաթներին,- գրում են S&P-ի վերլուծաբանները:- Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցներից ազատումը կավարտվի մայիսի 25-ին, ինչը կարող է էլ ավելի բարդացնել պարտքի ժամանակին սպասարկումը Ռուսաստանի համար»։

Կուպոնային եկամտի վճարումների հետ կապված դժվարությունները պայմանավորված էին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ խիստ պատժամիջոցների կիրառմամբ՝ Ուկրաինայում ռազմական օպերացիային ի պատասխան, այդ թվում՝ ռեզերվների սառեցման։ Ռուսաստանը պատասխանեց խիստ արժութային վերահսկողության միջոցառումներով:

S&P-ն շարունակում է Ռուսաստանի վարկանիշների վերանայումը՝ բացասական կանխատեսմամբ։

Մեկնաբանություն