2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Հրազդան քաղաքում

Օգս 15, 2024 17:45
476

IDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ այս անգամ Բանկը հաճախորդների առջև իր դռներն է բացել Հրազդան քաղաքում։

IDBank-ը շարունակաբար աշխատում է ոչ միայն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այլև մասնաճյուղերի պատշաճ վերազինմամբ՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը։

«Մենք մշտապես ձգտում ենք հաճախորդների համար որակյալ ու հարմարավետ ծառայություններ մատուցել․ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ առաջարկները՝ որոշեցինք էլ ավելի ընդլայնել մեր մասնաճյուղային ցանցն ու նոր մասնաճյուղ բացել Հրազդան քաղաքի ամենաբանուկ հատվածում։ Սպասում ենք մեր հաճախորդներին արդեն նոր հասցեում», — ասում է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Մեր նոր մասնաճյուղի աշխատակիցները պատրաստ են սպասարկել հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր ծառայությունները և կատարելով անկանխիկ գործարքներ, իսկ կանխիկով գործարքների համար մասնաճյուղում տեղադրված է տերմինալ և բանկոմատ․ վերջիններս հնարավորություն կտան արագ ու հարմարավետ կատարել բոլոր անհրաժեշտ գործարքները՝ ընդամենը մի քանի հպումով», — ասում է վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։

 «Հրազդան» մասնաճյուղը գտնվում է Օգոստոսի 23 փողոց, 44/1 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում․ 15-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ