Հրազենից վիրավորված զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ
ԵՄ-ն Հունգարիային 200 միլիոն եվրո կտուգանի՝ անօրինական ներգաղթյալների արտաքսման ընթացակարգերը խախտելու համար
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Օտարերկրացի երեխաների կրթությունը ՌԴ դպրոցներում կդառնա վճարովի
ՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
«Թել-Սել» ընկերությունն ազդարարեց բաժնետոմսերի թողարկման մասին․ դիտեք՝ ABnews.am կայքում
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
Նորվեգիան դարձավ առաջին երկիրը, որտեղ էլեկտրամոբիլների թիվը գերազանցեց բենզինային մեքենաների թվին
Ինժեներական աշխատանքների շնորհիվ 2026-ին Հայաստանի սահմանները պատված կլինեն ամրոցներով․Անդրանիկ Քոչարյան
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
ՀԱՊԿ-ը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, այլ պաշտպանում է այն․ Պեսկով
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաճառում է ակումբը
Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. Արմեն Գրիգորյան
Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին առաջարկել է կնքել ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագիր
Meta-ն Instagram-ում կսահմանի նոր կանոններ՝ դեռահասների անվտանգությունը ապահովելու համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին
Wildberries-ը հայտնել է, որ ընկերության հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է «ապօրինի մուտք գործել» իրենց գրասենյակ
Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 112 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 23 մարդ
Amazon-ը 2025 թվականից 5-օրյա աշխատանքային շաբաթ կպահանջի

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Օգս 11, 2024 09:25
54
ADS

Ճապոնական հսկայի բաժնետոմսերը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ներդրողներից մեկը՝ իր հսկայական Vision Fund-ով, նվազել են Ճապոնիայում տոկոսադրույքների բարձրացման հետևանքով: Միևնույն ժամանակ Nikkei 225 ինդեքսը գրանցել է 12.4% կորուստ, ինչը 1987 թվականից ի վեր վատագույն արդյունքն է:

Նախքան վերջին մի քանի օրերի անկումը, SoftBank-ի բաժնետոմսերն այս տարի բարձրացել էին և նույնիսկ հասել նոր ռեկորդային մակարդակի՝ պայմանավորված Vision Fund-ի շարունակական վերականգնումով, ինչպես նաև Բրիտանական չիպարտադրող Arm-ի, որի բաժնետոմսերի մոտավորապես 90%-ը պատկանում է SoftBank-ին, արժեքի բարձրացմամբ: SoftBank-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 5-ի դրությամբ կազմել է 24 ԱՄՆ դոլար:

Lucid Group-ի ամենամեծ բաժնետերը՝ Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը, 1.5 միլիարդ դոլար գումար կներդնի՝ նոր ամենագնացի արտադրությունն ընդլայնելու համար:

Գործարքը տեղի կունենա այս տարվա վերջին՝ Lucid-ի կողմից իր այդքան սպասված Gravity ամենագնացի արտադրությունից անմիջապես առաջ և EV արտադրողը բավականաչափ ֆինանսավորում կունենա մինչև 2025 թվականի չորրորդ եռամսյակը:

Ամենագնացի արտադրությունից բացի ընկերությունը Սաուդյան Արաբիայում կկառուցի գործարան, որը նախատեսում է տարեկան 150,000 ավտոմեքենա թողարկել: Lucid Group-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 6-ի դրությամբ կազմել է 3 ԱՄՆ դոլար:

Սպորտային հագուստ արտադրող գերմանական Puma-ն երկրորդ եռամսյակի արդյունքները հրապարակելուց հետո կրճատել է ողջ տարվա հիմնական շահույթի կանխատեսվող ցուցանիշը՝ պայմանավորված արժույթային տատանումներով, բեռնափոխադրումների ծախսերի ավելացմամբ և սպառողների տրամադրությունների շարունակական փոփոխություններով:

Puma-ն, որը վերջերս նոր մարքեթինգային նախաձեռնություններ է սկսել՝ փորձելով ավելի արդյունավետ մրցակցել մեծ ընկերությունների հետ, ինչպիսիք են Adidas-ը և Nike-ը, պայքարում է սպառողների ցածր պահանջարկի և սպորտային հագուստի մանրածախ առևտրում ավելցուկային պաշարների դեմ, որոնց միջոցով նա իրականացնում է իր վաճառքի մեծ մասը: Ընկերության բաժնետոմսերը նվազել են մոտ 12%-ով՝ օգոստոսի 8-ի դրությամբ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 36 Եվրո:

Eli Lilly-ի բաժնետոմսերն աճել են մինչև 14%-ով , երբ դեղարտադրողը հաղորդել է երկրորդ եռամսյակի կայուն եկամուտների մասին, որոնք պայմանավորված են քաշի կորստի հայտնի դեղամիջոցների նկատմամբ մեծ պահանջարկով: Ընկերությունն ավելի շատ մատակարարումներ է ապահովել իր հակադիաբետիկ դեղամիջոցների՝ Zepbound-ի և Mounjaro-ի մասով՝ ապահովելով 11.30 մլրդ դոլար եկամուտ երկրորդ եռամսյակում:

Mounjaro-ն, որը նախատեսված է II տիպի շաքարախտի համար, եռամսյակում ապահովել է 3.1 մլրդ դոլարի վաճառք, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 215%-ով: Zepbound-ը, որը նախատեսված է քաշի կորստի համար, եռամսյակում ապահովել է 1.2 մլրդ դոլարի վաճառք: Դեղորայքը թողարկվել է 2023 թվականի չորրորդ եռամսյակում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 8-ի դրությամբ կազմել է 845 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

Մեկնաբանություն