2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգի մեկնաբանությունը կրիպտոշուկայի վերջին զարգացումների վերաբերյալ

Օգս 6, 2024 09:27
120

Կրիպտոարժույթների և բաժնետոմսերի գների կտրուկ անկումը վերջին մի քանի օրվա ընթացքում պայմանավորված է մակրոտնտեսական և կրիպտոարժույթներին հատուկ գործոնների համադրությամբ, թեև առաջինն այս պահին կարող է ավելի ազդեցիկ համարվել։ 

Մակրոտնտեսական տեսանկյունից Ուոլ Սթրիթում անցած շաբաթը նշանավորվել է զգալի անկայունությամբ: Հիմնական ինդեքսները և ֆոնդային բորսայի ֆյուչերսները կտրուկ անկում են գրանցել շաբաթվա վերջին աճող աճող  մտավախությունների պատճառով:

Այդ մտահոգությունները սրվել են ուրբաթ օրը ԱՄՆ-ի` աշխատատեղերի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո, ինչը մտահոգություններ է  առաջացրել տնտեսական աճի կայունության հետ կապված։ Բացի դրանից, աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությունը նպաստել է շուկայի անորոշությանը և անկայունությանը:

Դիտարկելով կոնկրետ կրիպտոարժույթները` կարելի է արձանագրել, որ անկման մտավախությունների պատճառով առաջացած ընդհանուր շուկայական վաճառքը հանգեցրել է կապիտալի վերաբաշխման՝  խուսափելու թվային արժույթները ներառած բարձր ռիսկային ակտիվներից: 

Այս շարժումը խթանվել է ԱՄՆ նախագահական մրցավազքի վերջին փոփոխություններով, որոնք շուկայի որոշ մասնակիցներ համարում են ավելի քիչ բարենպաստ կրիպտոարժույթների համար:

Հարկ է իմանալ, որ կրիպտո շուկայում ամառային ամիսները, տարվա մյուս ժամանակահատվածների համեմատ, սովորաբար ավելի դանդաղ են, ու դրսևորվում է ցածր եկամտաբերություն: Հնարավոր է, որ սեզոնային այս դինամիկան նույնպես իր դերն է ունենում:

Չնայած նշված մարտահրավերներին, մենք դա չենք համարում որպես կրիպտո շուկայի երկարաժամկետ բացասական միտման նշան: Ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերին կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը պետք է բարելավի ԱՄՆ-ի տնտեսության հեռանկարը:

Ավելին, քանի դեռ նախագահական ընտրությունները առջևում են, շուկայի տատանումների զգալի ներուժն առկա է: Քանի որ ընտրությունները մոտենում են, մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք շուկայի ազդեցությունը երկու ուղղություններով, քանի որ թեկնածուները ճշգրտում են իրենց դիրքորոշումները նաև կրիպտոարժույթների վերաբերյալ: