Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

EIB Global-ը և Evocabank-ը ստորագրեցին համագործակցության պայմանագիր

Օգս 1, 2024 18:28
39
ADS

EIB Global-ը և Evocabank-ը միավորում են իրենց ուժերը՝ 12 միլիոն եվրո վարկային միջոցներով նպաստելու փոքր բիզնեսի զարգացմանը։

  • Շուրջ 100 փոքր ձեռնարկություն կօգտվի ծրագրից, ապահովելով մոտ 1,200 աշխատատեղ,
  • Գործընկերությունը կնպաստի ներառական տնտեսական աճին, վարկային միջոցների 20% կտրամադրվի կանանց պատկանող բիզնեսներին,
  • ԵՄ-ի դրամաշնորհի ֆինանսավորմամբ ծրագիրը կիրականացվի տեղական արժույթով:

Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) մաս կազմող EIB Global-ն առաջին անգամ միավորում է իր միջոցները հայկական Evocabank-ի հետ՝ բարելավելու Հայաստանում մանր, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: EIB Global-ն Evocabank-ին կտրամադրի 12 միլիոն եվրո վարկային միջոցներ:

ԵՆԲ-ի վարկային միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին Հայաստանում ընդլայնելու ձեռնարկությունների ֆինանսավորումը` նպաստելով բիզնեսի գործունեության ծավալների մեծացմանը, ստեղծելով նոր աշխատատեղեր և իրացման նոր հնարավորություններ: Սա կխթանի ներառական տնտեսական աճը, քանի որ վարկային միջոցների 20% հատկացվելու է կանանց պատկանող ձեռնարկություններին: Ակնկալվում է, որ մոտավորապես 100 ՄՓՄՁ կօգտվի ծրագրից՝ ապահովելով մոտ 1,200 աշխատատեղ:

Ֆինանսական միջոցները տրամադրվելու են տեղական արժույթով՝ ՀՀ դրամով, ՄՓՄՁ-ներին արտարժութային ռիսկերից զերծ պահելու համար: Եվրոպական Միությունը (ԵՄ) դրամաշնորհի միջոցով օժանդակում է ֆինանսավորման ընդլայնմանը, ինչը թույլ կտա վարկերի համար մատչելի տոկոսադրույք սահմանել:

Դրամաշնորհը Հարավային Կովկասում EIB Global-ի նախաձեռնության մի մասն է, որը կխթանի  մրցակցությունը բանկային հատվածում, կբարելավի փոքր բիզնեսին հասանելի ֆինանսական միջոցների որակը և ծավալները: Ծրագիրը նաև կնպաստի ԵՄ-ի նպատակների իրագործմանը՝ Արևելյան գործընկերության Տնտեսական և Ներդրումային ծրագրի շրջանակներում օժանդակելով Հայաստանի Հանրապետությունում 30,000 ՄՓՄՁ-ների զարգացմանը:

«Այս համագործակցությունը հիմնված է Եվրոպական թիմի հանձնառության վրա՝ Հայաստանում ամրապնդելու փոքր բիզնեսի մրցունակությունը և ստեղծելու բավարար աշխատատեղեր», — ասաց ԵՆԲ-ի գործունեության համար պատասխանատու և ԵՆԲ-ի փոխնախագահը Թերեզա Չերվինսկան: 

«Evocabank-ի հետ գործակցության շնորհիվ ԵՆԲ-ի վարկային այս միջոցները կնպաստեն կայուն և ներառական տնտեսության մեջ ՄՓՄՁ-ների բաժնի մեծացմանը՝ տրամադրելով մատչելի տոկոսադրույքով վարկեր տեղական արժույթով: Համաձայնագիրը կնպաստի ֆինանսական միջոցների մատչելության բարձրացմանը, Հայաստանում ֆինանսական ծառայություններից օգտվելու ցածր հնարավորություններ ունեցող ՄՓՄՁ-ների ֆինանսական ներուժի զարգացմանը»:

«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները, ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժեվորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին», — ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:»

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք շատ ուրախ ենք համագործակցել EIB Global-ի հետ այս նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում  ՄՓՄՁ հատվածի զարգացմանը:

12 միլիոն եվրո վարկային միջոցները նոր փուլ են տեղական բիզնեսներին մատչելի ֆինանսավորում ապահովելու մեր առաքելության մեջ: Այս վարկային միջոցները հնարավորություն կտան ձեռներեցներին ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու աշխատատեղեր և գտնելու իրացման նոր հնարավորություններ: Այս ֆինանսավորման կարևորագույն կողմը նաև այն է, որ միջոցների 20%-ը տրամադրվելու է կանանց պատկանող բիզնեսներին, ինչը կնպաստի ներառական տնտեսության աճին:

Շնորհիվ ԵՄ-ի դրամաշնորհի՝ այս ֆինանսական միջոցները կտրամադրվեն տեղական արժույթով` դրամով, բացառելով արտարժույթի տատանումների ռիսկը ՄՓՄՁ-ների համար և նպաստելով ֆինանսական կայունությանը: Մեզ ոգեշնչում են այս համագործակցության հեռանկարները, որոնք հնարավոր կդարձնեն մեր տնտեսության հետագա զարգացումը և կապահովեն մեր շարունակական օժանդակությունը Հայաստանի գործարար համայնքին»:

ԵՆԲ-ի և EIB Global-ի մասին

ԵՆԲ-ն Եվրոպական Միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատությունն է, որը պատկանում է անդամ-պետություններին: Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր, ՓՄՁ-ներ։

EIB Global-ը Եվրոպական Ներդրումային Բանկի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային գործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը, նպաստելով Եվրոպական Միության երեք համակողմանի առաջնահերթությունների իրագործմանը. Եվրոպական Կանաչ գործարք, Գլոբալ Գեյթվեյս և աշխատատեղեր, ինչպես նաև կայուն և ներառական տնտեսության աճ:

Team Europe-ի կազմում EIB Global-ը խթանում է ուժեղ, նպատակաուղղված գործընկերությունների զարգացմանը՝ ֆինանսական այլ հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ միասին՝ սերտորեն աշխատելով բազմակողմ զարգացման այլ բանկերի հետ։ EIB Global-ն ավելի մոտ է դարձնում ԵՆԲ խումբը տվյալ երկրի մարդկանց, ընկերությունների և հաստատությունների համար ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որը գործում է նաև Հայաստանում։

Evocabank-ի մասին

Հիմնադրվելով 1990թ.՝ Evocabank-ը Հայաստանում գրանցված առաջին առևտրային բանկն է, որն ավելի քան 34 տարվա փորձառութուն ունի բանկային համակարգում: Բանկի գլխամասը Երևանում է, իսկ 13 մասնաճյուղերը՝ Երևանում և մարզերում:

Evocabank-ը համակողմանի ֆինանսական ծառայություններ է  մատուցում ֆիզիկական անձանց, ՄՓՄՁ-ներին և խոշոր ընկերություններին: Բանկը ֆինանսական ծառայությունների մատուցումն իրականացնում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ՝ արագ, պարզ և հարմար եղականով՝ աշխատելով mobile-first ֆորմատով:

Կենտրոնանալով նորարարական թվային մոտեցումների վրա՝ Evocabank-ն ամենաարագ զարգացող բանկերից մեկն է Հայաստանում: Բանկը արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից «Հայաստանի ՓՄՁ լավագույն բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակների: