2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում

Ներդրումային ոլորտն այսօր 12.07.2024

Հլս 12, 2024 15:55
40

Համաշխարհային ինդեքսներ

Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի փակվել են խառը մակարդակով՝ Dow Jones Industrial Average-ը ավելացել է 0,08%-ով և կազմել 39753,75 կետ: S&P 500-ը նվազել է 0,87%-ով և կազմել 5584,62 կետ։ S&P 500 ֆյուչերսները ուրբաթ աճում են 0,04%-ով։ Ճապոնական Nikkei 225-ն կորցնում է 1,07%՝ հասնելով 41204 կետի, Կորեական KOSPI-ն նվազում է 1,41%-ով՝ մինչև 2850,44 կետ: Չինական SHanghai Composite-ն ավելանում է 0,14%-ով և կազմում 2974,19 կետ:

Մակրոէկոնոմիկա

I․ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճը մայիսին ստացվել է կանխատեսվածից ավելի լավ և ամսական կտրվածքով կազմել 0,4%։ Միևնույն ժամանակ, արդյունաբերական արտադրանքն աճել է ընդամենը 0,2%-ով՝ 0,3% Ա/Ա ակնկալվող աճի փոխարեն։ II. Հունիսին Գերմանիայում սպառողական գների աճը ամսական կտրվածքով կազմել է 0,1%, իսկ տարեկան կտրվածքով` 2,2%:Ցուցանիշները եղել են կանխատեսման մակարդակի վրա։

II. ԱՄՆ-ում հունիսի վերջին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 3% (կանխատեսումը՝ 3,1%), ամսական կտրվածքով գրանցվել է 0,1% Ա/Ա գնանկում (կանխատեսումը՝ +0,1%)։

Ապրանքային շուկաներ

Ոսկու գինն այսօր, բարձրանալուց հետո, կորցնում է արժեքը և մեկ ունիցայի դիմաց վաճառվում է $2406,1-ի սահմաններում։ Հինգշաբթի օրը նավթի գները կրկին աճում են: Brent ապրանքանիշի նավթի գինը $85,8 է՝ մեկ բարելի դիմաց, WTI ապրանքանիշի նավթի գինը՝ մոտ $83,1 մեկ բարելի դիմաց։

Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ

I. Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, չիպեր արտադրող Advanced Micro Devices (AMD) ֆիննական արհեստական ​​ինտելեկտի (AI) ստարտափը կգնի 665 միլիոն դոլարով SiloAl-ը: Այն Եվրոպական միության ամենամեծ մասնավոր արհեստական լաբորատորիան է, որը AI լուծումներ է տրամադրում խոշոր կորպորացիաներին՝ Allianz-ին , Philips, Rolls-Royce, BMW և Unilever։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2024 թվականի երկրորդ կեսին։ Վճարումները կկատարվեն կանխիկ։

II. Delta Airlines-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է $1,5 մլրդ (-11% Տ/Տ): Եռամսյակային հասույթը տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով և կազմել $15,41 մլրդ։ Թռիչքի բեռնվածությունը նվազել է 1 տոկոսային կետով մինչև 87%: Երրորդ եռամսյակում ընկերությունն ակնկալում է եկամուտների աճ 2-4%-ի սահմաններում։

Cube Invest