Ընդհանուր առմամբ, կանխատեսելի է, որ պարենամթերքի համաշխարհային լոգիստիկ և այլ խաթարումների արդյունքում առաջացած գնաճն առաջնային շոկից հետո փոքր-ինչ թուլանալու էր: Դա պայմանավորված է առաջին հերթին սկզբնական շրջանին բնորոշ խուճապի թուլացմամբ, ինչպես նաև շուկաների վերադասավորումներով: Ինչ ընթացք կունենա այս պրոցեսը հետագայում, կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ առաջին հերթին ռազմական գործողությունների ընթացքից ու զարգացումներից: Նշենք, որ վերոնշյալ գործըթացը շատ ավելի կարճ ժամանակահատվածում արտացոլվեց նաև հայաստանյան շուկայում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.