ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Սպտ 22, 2024 16:11
44

BlackRock-ը և Microsoft-ը պլանավորում են գործարկել ավելի քան 30 միլիարդ դոլար արժողությամբ նոր ֆոնդ՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումների՝ տվյալների կենտրոնների և էլեկտրաէներգիայի ոլորտի նախագծերի կառուցման համար: AI մոդելները, որոնք օգտագործվում են լայնածավալ տվյալների բազաների մշակման համար, պահանջում են զգալի հաշվողական հզորություն` հանգեցնելով էներգիայի մեծ սպառման:

Ըստ ընկերությունների՝ այս ներդրումային նախագիծը, որը հայտնի է Global AI Infrastructure Investment Partnership անվանումով, նպատակ ունի նպաստել արհեստական բանականության և էներգիայի մատակարարման շղթաների ընդլայնմանը: MGX-ը՝ Աբու Դաբիում գործող ներդրումային ընկերությունը, կլինի ֆոնդի գլխավոր գործընկերը, իսկ չիպարտադրող Nvidia-ն կտրամադրի մասնագիտական օգնություն:

FedEx Corp-ի բաժնետոմսերը նվազել են, քանի որ ընկերությունը կրճատել է տարեկան եկամուտների կանխատեսումը և հայտարարել շահույթի կտրուկ անկման մասին՝ արագ առաքման ծառայությունների ցածր պահանջարկի պատճառով:

FedEx-ը նաև ավարտում է իր պայմանագրային աշխատանքը Միացյալ Նահանգների փոստային ծառայության՝ իր ամենամեծ հաճախորդի հետ, և ընթացիկ ֆինանսական տարում ակնկալում է 500 միլիոն դոլարով ավելի պակաս եկամուտ. դրանով ևս պայմանավորված ընկերությունը իրականացնում է վերակազմավորում, որի նպատակն է կրճատել միլիարդավոր դոլարների ընդհանուր ծախսերը և բարձրացնել գործունեության արդյունավետությունը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը սեպտեմբերի 20-ի դրությամբ կազմել է 300 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից