Կայացավ Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։
Հունիսի 28-ին կայացավ Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին Բանկի բաժնետերերը, Բանկի Խորհուրդը և հրավիրված անձինք: Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, որ Evocabank-ը 2023-ին հետամուտ է եղել իր ռազմավարական խնդիրների իրագործմանը և տարին ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։
2023թ.-ի արդյունքներով`
- Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 446 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով, ինչը 3 անգամ բարձր է բանկային համակարգի աճի տեմպից:
- Ընդհանուր պարտավորությունները կազմել են 376 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:
- Բանկի հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 302 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 26%-ով, ինչը 7 անգամ բարձր է համակարգի աճի տեմպը:
- Վարկային պորտֆելը կազմել է 212 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:
- 2023թ․ ընթացքում 14%-ով աճել է նաև Բանկի ընդհանուր կապիտալը՝ կազմելով 69 մլրդ ՀՀ դրամ։
- 2023թ․ արդյունքներով Evocabank-ն ապահովել է 11 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ:
Ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների մեծությամբ Բանկը 2 կետով բարելավել է իր մրցակցային դիրքերը համակարգում՝ իսկ Վարկային պորտֆելի և հաճախորդներից ներգրավված միջոցների մեծությամբ՝ 1 դիրքով:
2023թ. արդյունքներով Evocabank-ը հանդիսացել է՝ ընդհանուր ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, վարկային պորտֆելի և զուտ շահույթի մեծությամբ 8-րդ բանկը Հայաստանում, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցների և ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ 7-րդը:
2023թ. ընթացում Բանկն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ` ներդրել է նոր պրոդուկտներ, ձեռք է բերել նոր միջազգային հեղինակավոր գործընկերներ և նոր ռազմավարական համագործակցություններ, այդ թվում`
- Բանկը ներգրավել է ևս 7 մլն ԱՄՆ դոլար շվեյցարական responsAbility-ից` ՄՓՄՁ-ների զարգացման համար:
- Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ շվեյցարական Symbiotics Investments-ից` միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանն աջակցելու համար:
- Բանկը թողարկել և տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր:
- Բանկը ներկայացրել է իր նոր EvocaTOUCH հավելվածը: Այն այժմ նման է սոցիալական ցանցերի feed-ի՝ ամենակարևոր և հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են` քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ, կարելի է իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում:
- Բանկը ներկայացրել է իր նոր թվային քարտերի պրոդուկտը: Evoca Digital քարտերը կարելի է ձեռք բերել EvocaTOUCH հավելվածում՝ հաճախորդի նախընտրած դիզայնով։ Թվային քարտը կարելի է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին:
- Բանկը գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ EvocaINVEST ներդրումային հավելվածը App Store-ում ու Google Play-ում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն գնել և վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ և այլ արժեթղթեր ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաներում` առանց Բանկ այցելելու։
- Բանկը կատարել է ևս մեկ կարևոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգն ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի:
2023-ի ընթացքում Evocabank-ն իրականացրել է հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող տասնյակ նախագծեր, այդ թվում`
- Բանկը նվիրաբերել է 120 մլն դրամ Fab Lab Armenia-ին։ Այն, ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի կողմից ստեղծված «խելացի» արհեստանոց-լաբորատորիա է՝ հագեցած հատուկ սարքավորումներով և նյութերով։
- Evoca-ն Երևան համայնքին փոխանցել է 254 մլն ՀՀ դրամ մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի վերանորոգման համար:
Տարվա ընթացքում Բանկն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնցից`
- Global Finance-ը միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին շնորհել է միանգամից 4 մրցանակ՝
— Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 2023
— Լավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում 2023
— Լավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում 2023
— Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2023
- Global Business & Finance Magazine ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2023թ.-ի Ամենանորարար թվային
բանկը Հայաստանում:
2024 թվականին Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարությանը և ընդհանուր բիզնես մոդելին՝ նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցելով Ֆինանսական ծառայությունները պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով և դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:
Բաժնետերերի ժողովի որոշման համաձայն` Բանկի Խորհրդի կազմը մնաց անփոփոխ: