Նավթի գներ
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.90%-ով և կազմել 82.21 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 84.82 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.98%-ով և կազմել 2332.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.12%-ով և կազմել 29.38 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.27%-ով և կազմել 1012.00 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2492.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 9515.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 2180.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 17103.00 դոլար, անագի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 32208.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.04%-ով և կազմել 2929.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 50596.03 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27150.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 39164.06 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 5482.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 17858.68 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 18210.55 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.03%-ով և կազմել 7530.72 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 8179.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.30%-ով և կազմել 1168.05 կետ: