2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Կրիպտոարժույթների ներթափանցման նոր հորիզոններ. ամենօրյա գործարքներ, կրթություն և վստահություն

Հնս 26, 2024 15:22
212

Binance-ը՝ աշխարհի առաջատար բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի մատակարարը, ներկայացնում է 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալները կրիպտոարժույթների ներթափանցման, տեղեկացվածության և վստահության աճի արդյունքների վերաբերյալ:

Ըստ BTC Map-ի տվյալների՝ կրիպտոարժույթներ ընդունող վաճառողների թիվը 2022 թ.-ի հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլն աճել է 42%-ով՝ ապացուցելով կրիպտոարժույթների լայն տարածումն ու գրավչությունը։ Deloitte-ի վերջին հետազոտության համաձայն, կրիպտոարժույթն ընդունելու կորն աճում է փոքր բիզնեսից մինչև խոշոր կորպորացիաներ, քանի որ վաճառողներին գրավում է կրիպտոարժույթով վճարումների առավելությունները, ներառյալ նոր հաճախորդներ ներգրավելը և գործարքների վճարների նվազեցումը:

Կրիպտոարժույթների առօրյա կյանքում ինտեգրվելու մեկ այլ անհերքելի նշան կրիպտոբանկոմատների տարածումն է: Կրիպտո բանկոմատների համաշխարհային շուկան ընդամենը մեկ տարվա ընթացքում արձանագրել է 64 տոկոս աճ՝ 2022 թվականի 115 միլիոն դոլարից ավելանալով մինչև 2023 թվականի 181 միլիոն դոլարը: Ըստ Chainalysis-ի՝ stablecoin-ներն արդեն գերազանցել են այլ կրիպտոարժույթների օգտագործմանը: Ամերիկյան դոլարի հետ կապված դրանք առանցքային դեր են խաղում ամենօրյա գործարքներում, հատկապես արժեքի պահպանման և միջսահմանային փոխանցումները հեշտացնելու համար:

Կրթություն և վստահություն

Ամբողջ աշխարհում աճող թվով բարձրագույն ուսումնական հաստատություններ առաջարկում են բլոկչեյնի դասընթացներ և մասնագիտություններ՝ պատրաստելով մասնագետների նոր սերունդ՝ աշխատելու կրիպտոարժույթների ոլորտում: Համաձայն Համաշխարհային բլոկչեյն բիզնես խորհրդի՝ այժմ 1970 դասընթաց է առաջարկվում ավելի քան 70 երկրում:

Consensys-ի և YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում հարցվածների 92%-ը լսել է կրիպտոարժույթների մասին, իսկ 50%-ը պնդում է, որ հասկանում է, թե ինչ է դա: ԱՄՆ-ի ընտրողների «Պարադիգմ» հարցման արդյունքներով, ԱՄՆ ընտրողների 19%-ը կրիպտոարժույթ ունի, իսկ 69%-ը դժգոհ է ներկայիս ֆինանսական համակարգից, ինչը կարող է վկայել այլընտրանքային ֆինանսական գործիքների աճող պահանջարկի մասին:

Աճում է հետաքրքրությունը նաև Բինանսի նկատմամբ

2024 թվականի սկզբից Բինանսի հարթակում գրանցվել է ավելի քան 30 միլիոն նոր օգտատեր, իսկ ամենօրյա այցելությունները և առևտրի ծավալները զգալիորեն աճել են։ Պլատֆորմում պահվող հաճախորդների ակտիվների արժեքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Spot առևտրի ծավալները 2024 թվականի մարտին աճել են 121%-ով՝ հասնելով մինչև 1,12 տրիլիոն դոլար, մինչդեռ ածանցյալ գործիքների առևտրի ծավալներն աճել են 89,7%-ով՝ մինչև 2,91 տրիլիոն դոլար:

2024 թվականը շրջադարձային տարի է կրիպտոարժույթների արդյունաբերության համար կրիպտոարժույթների ընդունման ու տեղեկացվածության կտրուկ աճի առումով՝ հաստատելով, որ թվային ակտիվները դառնում են առօրյա կյանքի անբաժանելի մասը: Կրիպտոարդյունաբերությունը զարգանում է ցիկլերով, արագ աճի ժամանակաշրջաններով, որոնք, որպես կանոն, պայմանավորված են շուկայի երկարատև վերելքներով: Դրանք հանգեցնում են ընդունման, իրազեկման և կրթությանը միտված քայլերի, ինչը, անկասկած, արտացոլվելու է 2024 թվականի շուկայական ցիկլում: