2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում

Հնս 25, 2024 15:56
53

C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է և միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: Կոնվերս Բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:

C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ և առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում: Ըստ որում, Converse Mobile հավելվածում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրություն կատարել՝ մի քանի փաթեթից ընտրելով իր կարիքներին առավելագույնս համապատասխանողը:

Հաշվի փաթեթները, այդ թվում՝ C360-ը, հաճախորդի ընտրությունն են

Ողջ աշխարհում, համաձայն McKinsey & Company (2019) և Deloitte (2019,2020) ընկերությունների վերլուծությունների, հաճախորդների 60-75%-ը նախընտրում է օգտվել բանկային ծառայությունների փաթեթներից՝ համարելով այս առաջարկը առավել գրավիչ: Այս առաջարկը հաճախորդների ընտրությունն է մի քանի պատճառով.

— Պարզություն․ հասկանալի է հաճախորդներին. նրանք գիտեն՝ կոնկրետ ինչքան են վճարում և ինչ ծառայությունների համար,
— Հարմարավետություն․ կարիք չկա ընտրություն կատարելու տարբեր ծառայություններից, փաթեթը ներառում է անհրաժեշտ բոլոր պրոդուկտները,
— Ժամանակի և ֆինանսների խնայողություն․ փաթեթի բաժանորդագրության վճարն անհամեմատ ավելի փոքր է, քան դրանում ներառված պրոդուկտների սակագների հանրագումարը,
— Հասկանալի ձևաչափ՝ հաճախորդներն արդեն սովոր են օգտվել տարբեր ծառայություններից մեկ փաթեթում, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում:

Յուրաքանչյուրը կգտնի իր պահանջներին համապատասխան C360 փաթեթը

Այս պահին Converse Mobile-ում բաժանորդագրության համար հասանելի է երեք փաթեթ՝ Neo, Ultra և Elite: Բաժանորդագրվելով դրանցից ցանկացածին՝ հաճախորդը կկարողանա օգտվել բանկային ընդգրկուն ծառայություններից միասնական՝ ավելի ցածր սակագնով:

Բոլոր փաթեթները ներառում են տարբեր արժույթներով հաշվարկային և կուտակային հաշիվներ (կուտակային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան եկամուտ՝ մինչև 3,5%-ի չափով), հիմնական և կից վճարային քարտեր, թվային Visa Virtual քարտ՝ տարբեր արժույթներով, անվճար կանխիկացում ԱրՔա համակարգի բանկոմատներում, վարկային սահմանաչափի հնարավորություն, SMS, քաղվածքներ, տեղեկանքներ՝ անվճար:

Կախված սակագնային պլաններից՝ կան նաև տարբերություններ: Այսպես.

Neo փաթեթով հաճախորդներին է առաջարկվում Visa Classic կամ Mastercard Standard վճարային քարտեր:
Ultra փաթեթով՝ Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտեր, ինչպես նաև 10% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ մուտքի հնարավորություն, ճամփորդական ապահովագրություն։

C360 Elite փաթեթով՝ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաև 15% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, ճամփորդական ապահովագրություն, Concierge ծառայություն, Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ և այլ օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ մուտքի հնարավորություն:

Զարգացումը շարունակական գործընթաց է

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում շուտով հասանելի կդառնա նաև փաթեթը փոխելու հնարավորությունը: Մենք հետևում ենք միտումներին և, հաճախորդների առավելագույն հարմարավետության նկատառումով, շարունակաբար ներդնելու ենք նոր, այդ թվում՝ Հայաստանում եզակի հնարավորություններ: Ի վերջո, հաճախորդների աճող գոհունակությունը փաստում է, որ մենք զարգանում ենք ճիշտ ուղղությամբ:

Ի դեպ, նույն McKinsey & Company-ի ուսումնասիրության արդյունքներով, փաթեթից օգտվողների գոհունակության ինդեքսը 15-25%-ով ավելի բարձր է, քան դրանում ներառված պրոդուկտներն առանձին- առանձին գնողներինը:

C360-ի շնորհիվ Դուք կզգաք բանկային ընդգրկուն ծառայություններից օգտվելու բոլոր առավելությունները: