Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Հայաստանում զբոսաշրջության վերականգնումը և զարգացման դինամիկան

Հնս 18, 2024 15:16
97
ADS

2021 թվականից ի վեր գրանցված տնտեսական աճի հիմքում է նաև զբոսաշրջության զգալի աճը: Առաջին գծապատկերում պատկերված է Հայաստան զբոսաշրջիկների ժամանումների և մեկնումների դինամիկան` տարեկան կտրվածքով: Մինչև 2021թ. ժամանող և մեկնող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար էր: Նույնքան զբոսաշրջիկ էր գալիս Հայաստան, որքան մեկնում էր: Առկա էր զբոսաշրջիկների հոսքի տարեկան միջինը 12 տոկոս կայուն աճ: Առկա է նաև զբոսաշրջիկների որոշակի սեզոնայնություն` ամռան ամիսներին մոտ 2 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է այցելում, քան ձմռան ամիսներին:

Գծապատկեր 1.

Ինչպես ցույց է տվել մեր նախորդ հետազոտությունը, երկուսուկես տարի վերականգնողական և կտրուկ աճից հետո՝ 2023-ի 4-րդ եռամսյակից գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը և ներմուծումը կրճատվել են։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին ցույց է տալիս, որ տուրիստական կամ ճանապարհորդական ծառայությունները կրճատվել են գրեթե 2 անգամ՝ 42.6 տոկոսով, չնայած որ տարեկան կտրվածքով տուրիստական ծառայությունների արտահանումը աճել է 23.3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։

Այսինքն` տուրիստները 2023-ին Հայաստանում գնել են 3 մլրդ դոլարի տուրիստական ծառայություններ։ 2023-ի աճը հիմնականում ձևավորվել էր առաջին 3 եռամսյակների շարունակական աճի հաշվին։ Նշենք նաև, որ 2022 թվականին ծառայությունների արտահանումը աճել է ավելի քան 3 անգամ՝ հիմնականում ի հաշվի հետհամաճարակային վերականգնման աճի, ռուսական տուրիստների և ռելոկատների մեծ քանակությամբ ավելացմամբ։

Առաջին գծապատկերը ցույց է տալիս նաև համավարակի ազդեցությունը զբոսաշրջության հոսքի վրա. արդյունքում 2020 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Հայաստան մարդ չի այցելել, այսինքն՝ այս ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը եղել է 0: Այդ տարի սա մեծ հարված է հասցրել նաև տուրիստական արդյունաբերությանը: 2021 թվականից սկսվեց վերականգնողական աճը, որը պայմանավորված էր նաև Ռուսաստանից մեծ քանակությամբ ռելոկանտների ներհոսքով դեպի Հայաստան: Հատկանշական է, որ եթե մինչև 2020 թվականը ժամանող և մեկնող զբոսաշրջիկների քանակությունը գրեթե նույնն էր, ապա 2021 թվականից հետո ժամանող զբոսաշրջիկների քանակությունն ավելի մեծ աճ է արձանագրել, քան մեկնողներինը:

Գծապատկեր 2.

Նշենք, որ մինչև 2019թ. մեկնող և ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար էր և ուներ կայուն աճի միտում: 2020թ. համաճարակով պայմանավորված՝ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կրճատվեց: 2021-2023 թվականներին գրանցվել է արագ տեմպերով վերականգնողական աճ: Հատկանշական է, որ ի տարբերություն մինչև 2019թ. գրանցված ցուցանիշների, երբ մեկնողների և ժամանողների թիվը գրեթե հավասար էր, այս ժամանակահատվածում՝ ըստ պաշտոնական տվյալների, 1.5 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան մեկնել:

Բացարձակ տարբերությունը այս 3 տարիների ընթացքում կազմել է 1.65 մլն մարդ: Այսպիսով՝ 2021-23 թվականների ընթացքում Հայաստան է ժամանել 4.86 մլն զբոսաշրջիկ, իսկ մեկնել է 3.22 մլն զբոսաշրջիկ: Նշենք, որ 2023-ին ժամանողների թիվը արդեն վերականգնվել է և աճ է արձանագրել մինչհամաճարակային 2019 թվականի մակարդակից, սակայն 2023 թվականին Հայաստանից մեկնել է 1.65 մլն զբոսաշրջիկ, որը դեռևս 12 տոկոսով պակաս է մինչհամաճարակային 2019 թվականի շրջանի 1.87 մլն մեկնող զբոսաշրջիկներից:

Գծապատկեր 3.

Մտահոգիչ է նաև զուտ զբոսաշրջության տվյալները (գծապատկեր 3), որոնք ներկայացնում են Հայաստան որպես տուրիստ ժամանածների և մեկնածների տարբերությունը: 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զուտ զբոսաշրջության թիվը կազմել է 55 հազար մարդ, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում նույն ցուցանիշը կազմել էր 116 հազար մարդ: Փաստորեն, 2024 թվականի առաջին եռամսյակում զուտ ժամանումների թիվը ավելի քան 2 անգամ պակաս է եղել՝ համեմատած 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ:

Նշենք, որ այս ցուցանիշը 2020 թվականի հետհամաճարակային շրջանից սկսած զգալի աճ էր արձանագրում մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը: Նշենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 450 հազար մարդ, որից 50 տոկոսը կամ 225 հազարը եղել են Ռուսաստանի Դաշնությունից: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 436 հազար մարդ, որից 42 տոկոսը կամ 184 հազարը եղել են Ռուսաստանից:

Փաստորեն, 2020 թվականից հետո առաջին անգամ առկա է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի կրճատում: 2024 թվականի առաջին եռամսյակում 3.2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը նվազել է 18.7 տոկոսով: Նկատվում է նաև Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների տեսակարար կշռի կրճատում:**

Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ, առկա է նաև տուրիստների անկում ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից: ԱՄՆ-ից տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ (11 հազար այցելուից մինչև 4.9 հազար), Գերմանիայից և Ֆրանսիայից՝ ավելի քան 30 տոկոսով: 2023 թվականի առաջին եռամսյակում այս պետություններից յուրաքանչյուրից ժամանել էր մոտ 5.4 հազար մարդ, իսկ 2024-ի առաջին եռամսյակում արդեն համապատասխանաբար 3.6 ու 3.5 հազար մարդ:

Գծապատկեր 4.

Այս պահին զբոսաշրջիկների աճ առկա է Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից: Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկների քանակությունը աճել է գրեթե 2 անգամ: 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 6.7 հազար Հնդկաստանի քաղաքացի (ընդանուր այցելությունների 1.5 տոկոսը), իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում՝ արդեն 13.2 հազար հնդիկ (ընդանուր այցելուների 3 տոկոսը): Վրաստանից և Իրանից այցելուների աճը կազմել է համապատասխանաբար 25 և 17 տոկոս:

2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից ժամանել է 62 հազար մարդ (ընդանուր այցելությունների 14 տոկոսը), իսկ Իրանից՝ 34 հազար մարդ (ընդանուր այցելուների 8 տոկոսը): Նշենք նաև, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Զվարթնոց միջազգային օդանավակայանով կատարված ուղևորությունները նվազել են 4 տոկոսով՝ համեմատած 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ: 2023 թվականի առաջին եռամսյակի ժամանումների 65 տոկոսը կամ 290 հազար մարդ ժամանել է այս օդանավակայանով, իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում ժամանումների 64 տոկոսը կամ 279 հազար մարդ է ժամանել այս օդանավակայանով:

Գծապատկեր 5.

Վերջին գծապատկերը ցույց է տալիս Հայաստանից մեկնող և ժամանող զբոսաշրջիկների տարեկան դինամիկան, ինչպես նաև միջակայքային կանխատեսումը: Կետագծերով ներկայացված է մինչև 2019 թվականի ժամանումների և մեկնումների միջին՝ 12 տոկոսանոց տարեկան աճի թրենդային գիծը: Ինչպես երևում է, 2024 թվականի առաջին եռամսյակում ժամանումների տարեկան ցուցանիշը արդեն հասել է տարեկան թրենդային գծին և ունի նվազման միտում, որը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական ցուցանիշների, ինչպես նաև ընթացիկ հաշվեկշռի վրա: Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թվաքանակը դեռևս ունի աճի միտում:

tvyal.com