Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան գումար կարող է ստանալ ԼՂ-ից տեղահանված ընտանիքը. մանրամասները ծրագրի և դիմումների մասին՝ հասանելի է ABNews.am կայքում
19 նոր անուն, որ միլիարդատեր դարձան արհեստական բանականության շնորհիվ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել
Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 50 հազար այցելու
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար
Արդյոք կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության խորացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիայի նոր քաղաքական ուղին. ինչ է փոխվում եվրոպական հսկայի քաղաքականության և տնտեսության մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքանով է Հայաստանը անվտանգ. համեմատություն տարածաշրջանային երկրների հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով

idcoin․ IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը

Հնս 11, 2024 15:53
66

IDBank-ը հայտարարում է հաճախորդների հավատարմության համակարգում նոր գործիքի՝ idcoin-ի մասին։ Բանկից տեղեկացնում են, որ հաճախորդներն այսուհետ ունեն հնարավորություն կուտակելու հավատարմության նոր միավորներ, որոնք կարտացոլվեն ինչպես Idram&IDBank հավելվածում, այնպես էլ գործընկեր idplus լոյալության հարթակում։

Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի․ սա նշանակում է, որ կուտակված միավորները կարելի է լիարժեք օգտագործել ցանկալի գնումների համար։ Պարզապես անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։ Եթե այդ պահին չեք ցանկանում օգտագործել Ձեր միավորները, ապա կարող եք պարզապես անջատել կանաչ կոճակը և վճարումը կատարել այլ աղբյուրներից։

Idcoin-ի նախագծի ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ idcoin-ը հնարավոր չէ գնել կամ վաճառել։ «Հաճախորդները կարող են ստանալ idcoin-ը պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։ Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ», – ասում է Գոհար Ղուկասյանը։

Այսպես, հունիսի 1-ից սկսած IDBank-ի Visa Rocket, Travel, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite, Visa Infinite Special Edition քարտերով կատարված վճարումների դիմաց, բացի տվյալ քարտերով վճարվող քեշբեքներից, կստանաք նաև գնման 0.5%-ի չափով idcoin-եր, որոնք կկարողանաք օգտագործել բոլոր այն վայրերում, ուր կա Idram QR-ով վճարելու հնարավորություն։

Չմոռանանք նշել, որ idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։ idcoin-ի ստացման, օգտագործման, կուտակման մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ պայմաններում՝ անցնելով այս հղումով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ