Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա

2024-ի հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է

Հնս 7, 2024 17:17
58
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.8%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ չի փոփոխվել։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 5.1%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-մայիսի համեմատ աճել են 7.1%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.2%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.2%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.3%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 9.4%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.2%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.4%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3.6%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.5%-ով։

Սննդամթերքի գներ:2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 1.5% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.6-0.8%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.6%-ով:

2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հնդկաձավարի գինը նվազել է 20.1%-ով, հաճարինը՝ 8.4%-ով, հացինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 4.3%, 0.3%, 0.6%-ով: «Իշխան» ձկնատեսակի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 6.7%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 0.2%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ թռչնամսի գինը նվազել է 4.6%-ով, խոզի մսինը՝ 3.0%-ով, տավարի մսինը՝ 2.7%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.6%, և 0.3%-ով:

Թարմ կաթի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել է 0.3%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.8% գնանկում:
Մարգարինի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 22.9%-ով, պանրինը՝ 7.4%-ով, կաթնաշոռինը՝ 0.1%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 0.9%, 0.3%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 4.8%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 18.6%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 1.4%-ով:

Միաժամանակ, ձվի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել է 6.8%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 3.1%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի՝ 9.1%, ալյուրի՝ 8.5%, ձավարի՝ 5.9%, բլղուրի՝ 2.8% գնանկում, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.4%, 1.1%, 0.8% գնաճ:

Կարագի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 6.3%-ով, շոկոլադինը՝ 3.5%-ով, կակաոյինը՝ 3.0%-ով, հրուշակեղենինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.7%, 0.6%, 0.8% և 0.6% գնաճ: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է թթվասերի՝ 0.5%, մածունի՝ 0.2%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.2% գնաճ:

Լոբու և գառան մսի գները 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել են 1.0%-ով, ոսպինը՝ 1.6%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.3% և 2.1%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի՝ 5.6%, պաղպաղակի՝ 3.9%, թեյի՝ 1.2%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 1.5% և 1.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել են 7.6%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 5.4%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 1.1% և 0.2%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 4.4% գնաճ, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 8.7% գնանկում:

2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ` 1.5% գնանկում: 2024թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 5.91%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.51 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:

Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5-0.3%-ով, 2-ում գրանցվել է 0.2% և 0.3% գնաճ, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով: 2024թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.3% և 0.1%-ով:

2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 39.1% և դիզելային վառելիքի՝ 6.2% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 4.3%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.3%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:

2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4-0.1%-ով: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով:

Արտարժույթի շուկա: 2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. մայիսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 4.1%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազում: 2024թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.8 դրամ, ինչը 0.3%-ով գերազանցել է 2023թ. մայիսի համապատասխան ցուցանիշը (386.6 դրամ):