ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի 863,439.3 մլն դրամ եկամուտների 95.98%-ը կամ 828,756.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել 3.54%-ով և կազմել` 215,138.90 մլն ՀՀ դրամ։
Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 9.04%-ով և կազմել` 37,109.90 մլն ՀՀ դրամ։
Շահութահարկի ծավալներն աճել են 3.55%-ով և կազմել` 206,630.10 մլն ՀՀ դրամ։
Պետական տուրքի ծավալները աճել են 23.73%-ով և կազմել՝ 20,195.90 մլն ՀՀ դրամ։
Մաքսատուրքի ծավալներն աճել են 4.90%-ով և կազմել` 23,220.70 մլն ՀՀ դրամ։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 322.05%-ով և կազմել` 28,632.60 մլն ՀՀ դրամ։
Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16.09%-ով և կազմել` 26,227.00 մլն ՀՀ դրամ։
Եկամտային հարկի ծավալներն աճել են 21.54%-ով և կազմել` 212,076.90 մլն ՀՀ դրամ։
Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 16.41%-ով և կազմել` 33,931.00 մլն ՀՀ դրամ։
Այլ հարկերի ծավալներն աճել են 10.02%-ով և կազմել` 25,602.80 մլն ՀՀ դրամ։
Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -9.7 մլն ՀՀ դրամ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 863.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.5 մլրդ դրամով կամ 9.3%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 817.12 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 31.9%-ով կամ 197.43 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123.93 մլրդ դրամով կամ 72.8%-ով և կազմել 46.31 մլրդ դրամ։
2024թ. ապրիլ ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 338.43 մլրդ դրամ, ծախսերը՝ 291.25 մլրդ դրամ, իսկ հավելուրդը՝ 47.18 մլրդ դրամ։