Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Շահումով խաղերի խոշոր տնտեսավարողները ընդունել են իրենց վերագրվող իրավախախտման փաստը

Մյս 20, 2024 17:36
61
ADS

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ  նշանակել է  310 228 000 մլն դրամի չափով  և  ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝   430 474 000  դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու  համար:

«Հարուցված վարույթների քննության արդյունքում պարզվել է, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն իրենց պատկանող ապրանքային նշաններն օգտագործել են օրենքին հակասող ձևերով և եղանակներով, ինչպես նաև  արձանագրվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով այդ ընկերությունների ապրանքային նշաններին շփոթելու աստիճանի նման  ապրանքային նշանների և դրանց առանձին տարրերի, ֆիրմային անվանման օգտագործման դեպքեր:

Մասնավորապես հովանոցային գովազդն իրականացվել է սոցիալական ցանցերի էջերում,  հայտնի անձանց («ինֆլուենսերներ») կողմից արված գրառումներում,  վճարային տերմինալների գովազդային վահանակների վրա, գեղարվեստական ֆիլմերում և այլ միջոցներով:

Հարկ է նշել, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտման փաստը և համագործակցել Հանձնաժողովի հետ, այդ թվում` ներկայացնելով վարույթների համար էական նշանակություն ունեցող տվյալներ:

Ընկերություններին տրվել է մեկամսյա ժամկետ՝ բացահայտված խախտումները շտկելու համար: Հիշեցնենք, որ  «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված են սահմանափակումներ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդի իրականացման համար»,- նշված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության մեջ։