Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Խաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է

Մյս 16, 2024 14:34
45
ADS

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց, որ խաղողի մթերման ուղղությամբ 2023-ին տրամադրված վարկերի համար կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացել են վնասներ, ուստի գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտություն է առաջացել:։

Նշվում է, որ Ծրագրի շրջանակներում 2022թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղողի մթերման ուղղության համար վարկերը տրամադրվել են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: 2022 թվականին խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 11.9 մլրդ դրամ վարկ։

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 8-ը խաղողի մթերման ուղղության համար վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 9 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 12 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 2.4 մլրդ դրամ վարկ, որն ուղղվել է 2022 և 2023 թվականներին մթերված խաղողի արժեքի վճարմանը։

Ծրագրից օգտվելու նպատակով առանձին կազմակերպություններ 2022 թվականին դիմել են ֆինանսական կառույցներին 2022 թվականին մթերված խաղողի դիմաց վճարումներ կատարելու նպատակով վարկեր ներգրավելու համար, սակայն ֆինանսական կառույցների կողմից այդ վարկերը ինչ-ինչ պատճառներով հաստատվել են 2023թվականին և տրամադրվել են 2023թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը գործող պայմաններով։

2023 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման հիման վրա Ծրագրի պայմաններին համապատասխան վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 6.3 մլրդ դրամ վարկ։