2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանն ունի ֆինտեխի զարգացման ներուժ․ ՎԶԵԲ–ի նախագահ

Մյս 7, 2024 18:25
86

Հայաստանը շատ լավ դիրք է զբաղեցնում ՏՏ և թվային ֆինտեխի, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման ոլորտում, և ունի ներուժ։ Այս մասին հայտարարել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն Երևանում բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։ Միաժամանակ, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալքացին հավելեց, որ բանկը լուրջ ուշադրություն է դարձնում ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։

«ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկ օր կնվիրվի ֆինտեխին, որտեղ որակավորված բանախոսները կքննարկեն ֆինտեխի զարգացումները», — ասաց Ախալքացին։ Նրա խոսքով, այս հարցերը Բանկի հաճախորդների օրակարգում են: Բանկի գործընկերներն իրենց ներդրումների մեծ մասն ուղղում են նաև արհեստական ​​բանականության լուծումներին, ինչը բարձրացնում է արդյունավետությունը:

«ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է այս հատվածը Հայաստանում՝ ներդրումներ կատարելով միակ հայկական «միաեղջյուրում»՝ «Picsart»-ում։ ՎԶԵԲ–ը նաև աջակցում է Team Telecom Armenia–ին՝ 400 հազար բաժանորդների ծածկույթն ապահովելու համար», – ասաց Ախալքացին։

Մայիսի 14–15–ը ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում կանցկացվի ՎԶԵԲ-ի նախագահի ընտրությունը։ «Համատեղ ապահովում ենք նվաճում» խորագիրը կրող ՎԶԵԲ-ի հեղինակավոր միջոցառումը կմիավորի մեծ թվով միջազգային այցելուների, ոլորտային մասնագետների, խոշոր գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և ՎԶԵԲ-ի ղեկավարությանը։

Սա յուրօրինակ հնարավորություն կընձեռի Հայաստանին՝ իր մրցակցային առավելությունները ներկայացնելու քաղաքականության որոշում կայացնողների, բիզնեսի ներկայացուցիչների և միջազգային լրատվամիջոցների լսարանի ընտրանուն։

ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է Հայաստանում: Հայաստանում Բանկի հիմնական առաջնահերթություններից են ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը 210 ծրագրերի շրջանակում ներդրել է 2,5 մլրդ եվրո՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտներում։