Մի շարք բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը
Ճապոնիան ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը դեպի Ռուսաստան
Գազայի մոտ 345 հազար բնակիչներ այս ձմռանը կբախվեն սովի աղետալի մակարդակի. ՄԱԿ
«Կայուն խաղաղության բանաձևը». Ինդոնեզիա – Աչեհ. դիտեք՝ ABNews.am կայքում
Վրացական գինու արտահանումից եկամուտները կհասնեն 500 մլն դոլարի
2024թ. 9 ամսում ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 25%-ով
Հաստատվել են նոր ծրագրեր՝ ճանապարհների և կամուրջների հիմնանորոգման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում. դիտեք՝ ABNews.am կայքում
ԿԳՄՍՆ-ն 1,9 մլն դոլար է վճարել հեծանիվ գնելու համար
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը. դիտեք՝ ABNews.am կայքում
Կառավարությունը նախատեսում է մետրոյի նոր կանգառ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Tether-ը հայտնել է, որ USDT օգտագործողների թիվը հասել է 330 միլիոնի
Ռուսաստանում հոկտեմբերի 8-14-ը տարեկան գնաճը կազմել է 8.51%
ՀՀ կառավարությունը բարձրացնում է քաղաքացիության ստացման և դադարեցման տուրքերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Windows-ի օգտատերերը շարունակում են ենթարկվել կիբերհարձակումների աճող վտանգին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերջին տասնամյակներում ՀՀ-ում շուրջ 80 հազար աղջիկ չի ծնվել
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 106 դեպք. Գրանցվել է 18 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 18 մարդ
Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
Եվս 15 տրոլեյբուս կներկրվի Հայաստան. արժեքը 1,5 մլրդ դրամ է. «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ազատվեց մաքսատուրքից
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց 74,47 դոլար

2024-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.1%-ով

Մյս 6, 2024 17:04
61
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.8%։

Մասնավորապես`

 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 5.8%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-ապրիլի համեմատ աճել են 7.3%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 1.0%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.4%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.0%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.2%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 9.3%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.3%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.7%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով։

Սննդամթերքի գներ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-2.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.1%-ով:

2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկաձավարի՝ 18.9%, ոլոռի՝ 11.4%, մակարոնեղենի՝ 11.0%, ոսպի՝ 4.3%, լոբու՝ 2.5%, բրնձի՝ 1.5% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 0.2%, 0.3%, 4.0%, 0.3%, 0.1% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 7.5%-ով, թեյինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է համապատասխանաբար 0.2% և 0.1% գնաճ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ գառան մսի գինն աճել է 0.8%-ով, սուրճինը՝ 3.3%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 1.4%-ով:

Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ աճել են 6.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 7.6%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% և 0.6%-ով: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ շոկոլադի գինը նվազել է 4.6%-ով, կակաոյինը՝ 3.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:

Միաժամանակ, 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 11.8%, հաճարի՝ 7.9%, ձավարի՝ 7.4%, բլղուրի՝ 6.1%, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 1.3%, 0.7%, 1.7% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 21.9%-ով, պանրինը՝ 8.2%-ով, կարագինը՝ 8.1%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 1.1%, 1.1%- ով: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ թռչնամսի գինը նվազել է 4.4%-ով, տավարի մսինը՝ 2.5%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.8% և 1.0%-ով:

Ձվի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ աճել է 2.8%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է 2.2% գնանկում: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ թարմ կաթի գինն աճել է 0.7%-ով, խոզի մսինը՝ 0.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.6% և 1.0% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 20.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 1.8%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3.2% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 8.2% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 9.2% գնաճ:

2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 5.0% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ` 3.8% գնաճ:

2024թ. ապրիլին մարտի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 7.12%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.65 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.5%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 0.3 %-ով:

Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6-0.1%-ով, մեկում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով: 2024թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի՝ 0.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 0.1% գնանկում: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 38.0% և դիզելային վառելիքի՝ 4.9% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.5% և 4.4%-ով:

2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 23.4%, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 8.6% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 2.8%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 0.2%- ով։

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-1.5%-ով, մեկում արձանագրվել է 0.1% նվազում, իսկ մեկում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով:

Արտարժույթի շուկա: 2024թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.6% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.4% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. ապրիլին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.3% նվազում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% նվազում: 2024թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391.0 դրամ, ինչը 0.8%-ով գերազանցել է 2023թ. ապրիլի համապատասխան ցուցանիշը (387.7 դրամ):

Մեկնաբանություն