Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է շաքարի արտահանումը. Հայաստանը ցանկից դուրս է

Մյս 5, 2024 08:24
88
ADS

Ռուսաստանում ժամանակավոր արգելք է սահմանվել եղեգնաշաքարի կամ շաքարի ճակնդեղի և քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման վրա։ Այդ մասին նշվում է ՌԴ կառավարության տելեգրամյան ալիքում:

Արգելքը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Ռուսաստանի իշխանությունները բացառություններ են նախատեսել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանման համար:

«Որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը»,- նշում է ռուսական կողմը։

Интерфакс-ի տվյալներով՝ ՌԴ-ից շաքարի արտահանման սահմանափակման հարցը ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է դեռևս փետրվարի վերջին։ Արգելքի անհրաժեշտությունը բացատրվում էր «արտերկիր շաքարի մատակարարումների ակտիվացման հետ կապված անհանգստությամբ»։ «Այս իրավիճակում կարևոր է, որ նոր շրջանի համար լինեն բավարար պաշարներ»,- նշել էր գործակալության աղբյուրներից մեկը:

Մարտին ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի վերջ Ռուսաստանը արտահանել է ավելի քան 700 հազար տոննա շաքար, ինչը 3,3 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվածը։ Գերատեսչությունը ռուսական շաքարի պահանջարկը բացատրել է նրանով, որ այն համարվում է աշխարհում ամենամատչելիներից մեկը։