2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Որո՞նք են Հայաստանում կիրառվող հարկատեսակները

Ապր 19, 2024 09:22
251

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են պետական և տեղական հարկեր։ Պետական հարկերի տեսակներն են ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, շահութահարկը, եկամտային հարկը, բնապահպանական հարկը, ճանապարհային հարկը, շրջանառության հարկը։ Իսկ տեղական հարկերն են՝ անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:

Յուրաքանչյուր հարկատեսակի համար սահմանվում է հարկի առանձին դրույքաչափ։ Մասնավորապես, շահութահարկի դրույքաչափը կազմակերպությունների համար 18 տոկոս է, ավելացված արժեքի հարկի դրույքաչափը` 20 տոկոս, բացառությամբ` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների։ Ակցիզային հարկը վճարվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման և արտադրողի կողմից արտադրված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման համար: Այս հարկատեսակով հարկվում են սպիրտային խմիչքները, ծխախոտի արտադրանքը, քսայուղը, բենզինը, դիզելային վառելիքը, նավթամթերքը։ Այն վճարվում է նաև ավտոտրանսպորտային միջոցների գազալցման համար բնական գազի մատակարարման համար: Ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանված են ըստ ապրանքատեսակների։

Շրջանառության հարկը վճարվում է ամբողջ շրջանառությունից և հաշվարկվում ու վճարվում է եռամսյակային պարբերականությամբ: Կախված գործունեության տեսակից դրույքաչափերը տարբեր են՝ առևտրական (առուվաճառքի) գործունեության մասով շրջանառության հարկի դրույքաչափը կազմում է 5 տոկոս, արտադրական գործունեության՝ 3.5 տոկոս, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության՝ 6 տոկոս, ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մասով՝ 5 տոկոս, վարձակալական վճարների մասով ՝ 10 տոկոս և այլն։ Ինչ վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափին, ապա աշխատավարձի մասով այն կազմում է 20 տոկոս, վարձակալական վճարների մասով՝ 10 տոկոս, բանկային ավանդի դիմաց ստացվող տոկոսների մասով` 10 տոկոս, իսկ շահաբաժինների մասով` 5 տոկոս։

Հարկ վճարողները հարկերը հաշվարկում են ինքնուրույնաբար, բացառությամբ՝ Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերի (մասնավորապես, հարկային գործակալի առկայության դեպքում հարկի հաշվարկը կատարում է հարկային գործակալը): Իսկ անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը կատարում են համապատասխան հաշվառող մարմինները: Հարկի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, իսկ վճարման ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի համար առանձին։

Անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող սահմանվել այնպիսի հարկեր, որոնք նախատեսված չեն ՀՀ հարկային օրենսգրքով։
ՀՀ ՊԵԿ