Հարավային Կովկասը գտնվում է Ռուաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին են վկայում ակտիվ այցերն ու հեռախոսազրույցները: Ընդամենը վերջին 10 օրվա ընթացքում տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ էնդրյու Շոֆերը, ռուսաստանցի համանախագահ Իգոր Խավաևը, ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս այցերը ցույց են տալիս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չնայած չեն կարողանում այսօր միասնական դիրքերից հանդես գալ և շարունակել այս ձևաչափի աշխատանքը, բայց յուրաքանչյուրն առանձին-առանձին ակտիվ գործունեություն է ծավալում:
Մանրամասն տեսանյութում․
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.