Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան գումար կարող է ստանալ ԼՂ-ից տեղահանված ընտանիքը. մանրամասները ծրագրի և դիմումների մասին՝ հասանելի է ABNews.am կայքում
19 նոր անուն, որ միլիարդատեր դարձան արհեստական բանականության շնորհիվ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել
Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 50 հազար այցելու
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար
Արդյոք կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության խորացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիայի նոր քաղաքական ուղին. ինչ է փոխվում եվրոպական հսկայի քաղաքականության և տնտեսության մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքանով է Հայաստանը անվտանգ. համեմատություն տարածաշրջանային երկրների հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով

Զատկի տոնից առաջ ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության արդյունքները

Ապր 5, 2024 17:58
87

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում մարտի 20-ից 29-ը ներառյալ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները:

Ըստ այդմ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություններին պատկանող արտադրություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Նմուշառված ձվերի լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ դրանք համապատասխանում են սեղանի ձվի նկատմամբ օրենքով և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղերում արձանագրվել է հետևյալ պատկերը՝

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 26/1 հասցեում գործող խանութում հայտնաբերվել է Արաքս թռչնաֆաբրիկայի արտադրության պիտանիության ժամկետն անցած 20 հավի ձու, որոնց իրացումը կասեցվել է, ձվերը ոչնչացվել են,

Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել է Մհեր Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 22․03․2024թ. արտադրության թերի մակնշմամբ 11 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ), որոնց իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

«Պար-Արտ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում (Երևան, Անդրանիկի 148/2) ևս հայտնաբերվել է Մհեր Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 25․03․2024թ արտադրության թերի մակնշմամբ 30 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ): Խմբաքանակի իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

«Տիտան-93» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի Երևանի Բ․ Մուրադյան 3/72  հասցեում գտնվող մասնաճյուղում կատարվել է հսկիչ գնում «Լուսակերտ Էլիտ» և «ԵԹՖ Արաքս» ընկերությունների 27.03.2024թ. արտադրված ձվերից, որոնց լաբորատոր փորձաքննությամբ խախտումներ չեն արձանագրվել։

«Սիթի» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի Երևանի Սեբաստիա 141/5 և Կոմիտաս 60/2 հասցեներում գործող իրացման կետերում ևս իրականացվել են վաճառվող ձվի հսկիչ գնումներ: Մասնավորապես՝ նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են ներկայացվել Ա/Ձ Էդուարդ Մարտիրոսյան, «Արարատ» ՍՊԸ,  «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Աշտարակ Ձու» ՍՊԸ կազմակերպությունների կողմից 19․03․2024-ից 23.03.2024-ընկած ժամանակահատվածում արտադրված ձվեր:

Բոլոր նմուշները համապատասխանել են սեղանի ձվի նկատմամբ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին։

Երևանի Կոմիտաս 60/2  հասցեում հայտնաբերվել է «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրության ձվերի մի քանի տուփ, որոնց վրա բացակայել է արտադրության օրը:

Տրվել է «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագիր, որի պահանջները մեկօրյա ժամկետում կատարվել են։

Նույն հասցեում հայտնաբերվել է նաև Ռաֆիկ Մնացականյան և Տարոն Երիցյան անհատ ձեռնարկատերերին պատկանող համապատասխանաբար՝ 23․03․2024թ. և 22․03․2024թ արտադրության թերի մակնշմամբ լորի ձվեր, որոնց իրացումը ևս կասեցվել է. տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

«Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Սայաթ-Նովա 19/1  հասցեում գործող իրացման կետում վաճառվող «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի (25․03․2024թ) և «Արարատ» ՍՊԸ-ի (27․03․2024թ) արտադրության ձվերից հսկիչ գնումով վերցված նմուշներում անհամապատասխանություններ չեն արձանագրվել։

Կարլեն Չամակյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 55/1) և Հայկ Հովհաննիսյան (Շիրակի մարզ, Գյումրի, Ռիժկովի 1) անհատ ձեռնարկատերերին պատկանող իրացման կետերում հսկիչ գնում է կատարվել «Լուսակերտ Էլիտ» ՍՊ,  Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ և «Գնթունիկ» ՍՊ ընկերությունների արտադրության ձվերից: Նմուշների լաբորատոր փորձաքննությամբ՝ խախտումներ չեն հայտնաբերվել: