ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով

Հաճախորդների միջազգային օրը IDBank-ում

Մրտ 20, 2024 20:18
79
ADS

Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը, IDBank-ում էլ որոշեցին բաց չթողնել այս կարևոր առիթը՝ յուրահատուկ կերպով շնորհավորելու հաճախորդներին ու նրանց անակնկալ մատուցելու։

Այսօր IDBank-ի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումն իրականացնում էր Բանկի ղեկավար կազմը՝ հաճախորդներին օգնելով կատարել անհրաժեշտ գործարքները, պատասխանելով նրանց հուզող հարցերին ու առաջարկելով նրանց կարիքներին համապատասխան ծառայություններ։

«Հաճախորդների արձագանքներից միանգամից հասկացանք, որ անակնկալը ստացված էր․ այս փոքրիկ քայլով ուզում էինք շնորհավորել մեր հաճախորդներին ու շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու, մեր ծառայություններից օգտվելու և մշտապես մեր կողքին լինելու համար», — ասում է Լիլիթ Գրիգորյանը՝ IDBank-ի գործառնական տնօրենը․ վերջինս սպասարկում էր հաճախորդներին Բանկի «Մալաթիա» մասնաճյուղում։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հենց հաճախորդներն են այն շարժիչ ուժը, որը ստիպում է ավելի շատ ջանք գործադրել ամեն օր։ «Մենք մշտապես կատարելագործում ենք մեր պրոդուկտներն ու սպասարկման որակը՝ լավագույն փորձառությունը տրամադրելով մեր հաճախորդներին», — ասում է Անդրանիկ Անդրեասյանը։ Վերջինս հիշեցրեց նաև, որ այս պահին Բանկի ամենապահանջված քարտերի համար գործում է բացառիկ առաջարկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։

Սերգեյ Առաքելյանը՝ Թվային բանկինգի տնօրենը ևս աշխատանքային օրն անցկացրեց մասնաճյուղում՝ հաճախորդներին սպասարկելով ու պատմելով Բանկի ու Իդրամի համատեղ թվային հարթակի՝ Idram&IDBank հավելվածի մասին։ «Թվայնացման դարաշրջանում հաճախորդի համար կարևոր է ստանալ թվային ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ և միաժամանակ մի քանի հարցեր հեռավար տարբերակով կարգավորել։ Մենք մեր բոլոր թվային հարթակներում առաջին հերթին հաշվի ենք առնում հաճախորդի հարմարավետությունն ու մատուցվող ծառայությունների արագությունն ու որակը։ Իհարկե շարունակում ենք նորարար, ժամանակակից ծառայությունների ներդրումն ու զարգացումը, մեծապես հաշվի առնելով հենց մեր հաճախորդների կարծքիներն ու պահանջները», — ասում է Սերգեյ Առաքելյանը։

Հաճախորդներին այսօր սպասարկում էր նաև Բանկի կորպորատիվ տնօրեն Տիգրան Մխիթարյանը: Նա հիշեցրեց Բանկի կորպորատիվ առաջարկների մասին՝ բիզնեսի համար նախատեսված փաթեթային լուծումներ, որոնք ստեղծված են լուծելու բիզնեսի մարտահրավերները։ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով Բանկը իր հաճախորդներին ընդունում է որպես գործընկեր և ամեն կերպ նպաստում է նրանց բիզնեսի և ֆինանսական բոլոր գործարքների ապահով և արդյունավետ իրականացմանը։ Լիդա Սաֆարյանը հիշեցրեց, որ IDBank-ի պրեմիում հաճախորդ կարելի է դառնալ ձեռք բերելով ձեռք բերելով Բանկի պրեմիում դասի քարտերից ցանկացածը։

Բանկի տարբեր մասնաճյուղերում սպասարկում են իրականացրել նաև Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, Ներդրումային բիզնեսի գծով տնօրեն Արման Ասատրյանը, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը, Անվտանգության ծառայության ղեկավար Վահագն Մուրադյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավար Գագիկ Մուրադյանը, Համապատասխանության ապահովման ծառայության ղեկավար Սամվել Ղուլյանը, Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։

IDBank-ը իր ցանկացած պրոդուկտ և առաջարկ կառուցում է հաճախորդի շուրջ և հաճախորդի համար՝ տարվա բոլոր օրերին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀԿՍՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ