2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Մաքսատուրքից ազատման արտոնություն

Մրտ 15, 2024 12:07
26

ՀՀ կառավարության որոշումներով «ԷՖ-ՏԵՔՍ» ՍՊԸ-ն, «ՏԵՖՖԻ» ՓԲԸ-ն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«ԷՖ-ՏԵՔՍ» ՍՊԸ

Երևանում հագուստի արտադրության համար նախատեսվում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում։

▪️Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 95-ի՝ 175 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

«ՏԵՖՖԻ» ՓԲԸ

Կոտայքի մարզում նախատեսվում է իրականացնել 4․2 մլրդ դրամի ներդրում էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրությա համար։

▪️Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։