2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Աշխարհի խոշորագույն զենք արտահանողները. վիճակագրություն

Մրտ 11, 2024 20:01
76

Ստոկհոլմի Խաղաղության խնդրի հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն, Ռուսաստանն այլևս ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն զենք արտահանողը չէ. նրանից առաջ է անցել Ֆրանսիան: 

2019-2023 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանումը 2014-2018 թվականների համեմատ նվազել է 53%-ով, ասվում է զեկույցում։

Առաջին անգամ Ռուսաստանը խոշորագույն արտահանողների շարքում իջել է երրորդ տեղ՝ երկրորդ տեղը զիջելով Ֆրանսիային (աճը 47%, համաշխարհային արտահանման մասնաբաժինը՝ 11%)։
Առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որը նախորդ հնգամյա համեմատությամբ ավելացրել է վաճառքը 17%-ով (համաշխարհային շուկայի 42%-ը)։

SIPRI-ի՝ 2018-2022 թվականներին զենքի առևտրի վիճակի վերաբերյալ նախորդ զեկույցի համաձայն, արտահանման ծավալներով առաջատարը ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էին։

Առաջատար արտահանող երկրների տասնյակում ներառվել են նաև Չինաստանը՝ 5,3% նվազում (համաշխարհային շուկայի 5,8%-ը), Գերմանիան՝ նվազում 14%-ով, համաշխարհային շուկայի 5,6%-ը, Իտալիան՝ 86% աճ, համաշխարհային շուկայի 4,3%-ը, Մեծ Բրիտանիան՝ նվազում 14%-ով, համաշխարհային շուկայի 3,7%-ը, Իսպանիան՝ նվազում 3,3%-ով, համաշխարհային շուկայի 2,7%-ը, Իսրայելը՝ նվազում 25%-ով, համաշխարհային շուկայի 2,4%-ը և Հարավային Կորեան՝ 12% աճ, համաշխարհային շուկայի 2%-ը։

SIPRI-ի տվյալներով՝ ռուսական զենքի արտահանման անկումը հատկապես նկատելի է դարձել վերջին հինգ տարում։ 2019 թվականին Ռուսաստանը զենքի հիմնական տեսակներ է մատակարարել 31 երկրի, 2022 թվականին՝ 14, իսկ 2023 թվականին՝ 12: Մատակարարումների ամենամեծ տեսակարար կշիռը՝ 68%-ը, բաժին է ընկել Ասիայի և Օվկիանիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներ։ Երկրներից ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (34%), Չինաստանը (21%) և Եգիպտոսը (7,5%)։ Ընդ որում, 2014–2018թթ.-ի համեմատ այս երկրներ վաճառքները նվազել են համապատասխանաբար 34, 39 և 54 տոկոսով։

Միացյալ Նահանգները, ինչպես հայտնում է ինստիտուտը, 2019–2023 թվականներին խոշոր սպառազինություն է մատակարարել 107 երկրի, ինչը ավելին է, քան նախորդ բոլոր ժամանակաշրջաններում։ 38%-ն արտահանվել է Մերձավոր Արևելք, 31%-ը՝ Ասիա և Օվկիանիա, 28%-ը՝ Եվրոպա։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա խոշոր սպառազինություն է մատակարարել 64 երկրների։ Զենքի արտահանման ամենամեծ բաժինը (42%) բաժին է ընկել Ասիա և Օվկիանիա, 34%-ը՝ Մերձավոր Արևելք։ Երկրների թվում ֆրանսիական զենքի ամենամեծ ստացողը Հնդկաստանն է, որը կազմում էր գրեթե 30%: Փորձագետները նշում են, որ ֆրանսիական զենքի արտահանման աճը հիմնականում պայմանավորված է Հնդկաստանին, Կատարին և Եգիպտոսին մարտական ​​ինքնաթիռների մատակարարմամբ։

2019-2023 թվականներին Եվրոպա զենքի մատակարարումն աճել է 94%-ով. Ուկրաինան դարձել է ամենախոշոր ներկրողը տարածաշրջանում և չորրորդն աշխարհում։

2019-2023 թվականներին եվրոպական երկրների կողմից ներմուծված զենքի մոտ 55%-ը եկել է ԱՄՆ-ից. սա 20%-ով ավելի է, քան նախորդ հինգ տարիներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում