2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

2024 թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ. AMX

Մրտ 4, 2024 18:32
55

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի փետրվար ամսվա տվյալները։

 

 

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

 

Հայաստանի ֆոնդային բորսայում  փետրվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 49.8 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 41.7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 388%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 84 գործարք:

 

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

 

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18%-ով և կազմել է ավելի քան 490 մլրդ դրամ։

 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 4.3 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 411 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 36%-ով և 158%-ով։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։

 

ՌԵՊՈ գործարքներ

 

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6.7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1534%-ով: Փետրվարին կնքվել է 40 ռեպո գործարք։

 

 

Բաժնետոմսերի բորսայական շուկա

 

Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 55 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 334.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 23.8%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 203 գործարք։

 

 

amx.am