ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Բաց նամակ ՀՀ Կենտրոնական Բանկին

Հնս 24, 2022 13:18
449

Բաց նամակ ՀՀ Կենտրոնական Բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։

Դրամի արժևորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Դրամի արժևորումը հատկապես բացասաբար է անդրադառնում արտահանող և արտահանման հետ կապ ունեցող ոլորտների ընկերությունների վրա՝ բարդացնելով նրանց վաճառքները, երբեմն նաև դրսի շուկաների համար դարձնելով անմրցունակ։

Տուժում են տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որոնք արդեն այս պահին ստիպված են իրենց ծառայությունների գները բարձրացնել մոտ 20 տոկոսով, ինչը անխուսափելիորեն կթուլացնի մրցակցային դիրքերը արտերկրի շուկաներում և կհանգեցնի հաճախորդների կորստի։ Տուժում են գինի, կոնյակ, հյութեր ու գյուղատնտեսական այլ ապրանքներ արտահանող հայկական այն ընկերությունները, որոնք շուկայի դիվերսիֆիկացիայից ելնելով ռուսական շուկաներից բացի վաճառքներ են իրականացնում ԱՄՆ-ի, եվրոպական և ասիական շուկաներում։ Շատ ընկերություններ գնորդներին չկորցնելու համար իրենց ապրանքները՝ կարճաժամկետ հատվածում, վաճառում են ինքնարժեքով կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր, ինչը, հասկանալի պատճառներով, երկար չի կարող շարունակվել։ Որոշ ընկերություններ առժամանակ դադարեցրել են արտահանումները՝ արտարժույթի շուկայում դրամի տարեսկզբի փոխարժեքին վերադառնալու ակնկալիքով։ Գյուղմթերք արտահանող բազմաթիվ ընկերություններ այժմ երկու ճանապարհ ունեն. կամ պետք է բարձրացնեն իրենց ապրանքների գները և երկարաժամկետ հատվածում դուրս մնան մրցակցությունից, կամ էլ պետք է փորձեն գյուղացիներից կամ փոքր ֆերմերային տնտեսություններից ավելի մատչելի մթերել գյուղմթերքը, ինչը կարող է հանգեցնել դժգոհության, կամ անիրատեսական լինել։

Դրամի նման տեմպերով արժևորումը բացասական է ազդում նաև զբոսաշրջության, կառուցապատման ոլորտի ընկերությունների վրա, ինչպես նաև թանկացնում է ապրանքների լոգիստիկան՝ ազդելով Հայաստանից իրականացվող միջազգային բեռնափոխադրումների գների վրա։

Կառուցապատման ոլորտում ինքնարժեքը հաշվարկվում է դոլար-դրամ կուրսի համեմատականի հիման վրա, ինչի պատճառով հիմա արդեն շատ ընկերություններ դադարեցրել են անշարժ գույքի վաճառքները, քանի որ դոլարի արժեզրկման արդյունքում այլևս փոխվել է կառուցապատման ինքնարժեքը, հատկապես շինարարական նյութերի մեծ թանկացումների ենթատեքստում։

Բացասական ազդեցությունից չի խուսափում նաև Հայաստանի ներդրումային ոլորտը, քանի որ նույն արդյունքին հասնելու համար արդեն պետք է 20 տոկոսով ավելի շատ արտարժույթային ներդրումներ անել, ինչը երկարաժամկետ մեծ տնտեսական վնասներ է առաջացնելու։

Վստահ ենք, որ տարեսկզբին ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից և ոչ մեկն իր տարեկան բյուջեում չի նախատեսել դրամի նման արժևորում, և շատերը չունեն բավարար պահուստներ առաջացած վնասները փոխհատուցելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Կենտրոնական Բանկին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Ֆինանսների նախարարությանը կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար, կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժևորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին։

«Մանթաշյանց» գործարարների միություն (180 խոշոր և միջին գործարար)
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (մոտ 100 ՏՏ ընկերություն)
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ (միավորում է ավելի քան երեք տասնյակ անդամ կառուցապատող ընկերություն)
«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ (հարթակ, որը միավորում է մոտ 8000 անդամ)