ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ 2024 թվականին գները կնվազեն աշխարհի երկրների 80%-ում։ Այս մասին հայտարարել է ամերիկյան գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը։
«Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ կանխատեսողներ կանխատեսել էին համաշխարհային տնտեսության համատարած դանդաղում 2023 թվականին, ինչը տեղի չունեցավ։ Փոխարենը, աճը կազմել է 3,1%, գերազանցելով սպասելիքները, իսկ գնաճը նվազել է, ընդ որում գների անկումը ակնկալվում է այս տարի մոտ 80% երկրներում», — Reuters-ին հայտնել է Ջանեթ Յելենը:
Դեռևս 2023 թվականի հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ համաշխարհային տնտեսական աճը կսկսի արագանալ 2024 թվականին։ ԱՄՀ-ն նաև կանխատեսել է համաշխարհային ՀՆԱ-ի աճ այս տարի 3,1%-ով, իսկ 2025-ին՝ 3,2%-ով։
«Հրապարակ օրաթերթ»
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.