«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին ժամանակ ասել է, որ սակագների փոփոխության արդյունքում առաջիկայում առնվազն 10-15%-ի չափով բնակարանների գնաճ է լինելու։
«Դա ենթադրում է, որ այն ընտանիքներին, որոնք 800,000–ից 1 մլն դրամ եկամուտ ունեն, բնակարաններն այլևս հասանելի չեն լինելու»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Սաքապետոյանը նշել է, որ Երևանում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումներից առաջ անընդհատ շրջանառության մեջ էին դրվում տարբեր նոր վճարներ։
«Մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար, ապա կադաստրային, ջրային տրամադրման համար վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության հաստատման համար տեղական տուրք, շինթույլտվության երկարացման համար։ Անդրադարձ չեղավ նաև անցումային դրույթներին, այսինքն՝ երբ գոյություն ունեին սկսած նախագծեր, ներդրումներ, արդյունքում ունեցանք իրավիճակ, որ ընդունվեց ավագանու որոշումը բազմաթիվ հետևանքներով»,-ասել է նա։