ABNews.am—ը շարունակում է Ձեզ ներկայացնել հայ հայտնիների հայտնի ու անհայտ բիզնեսները: Այս անգամ խոսելու ենք աստղային զույգ Նարբեի և Աստղիկի բիզնեսի մասին:
Նարբե Պողոսյան եւ Աստղիկ Ալավերդյան զույգն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է սեփական հագուստի արտադրությամբ եւ ներկայացնում «Elegant» հագուստի խանութ—սրահների ցանցը:
Ինչպես իրենք են նշում` այժմ իրենց խանութում բացառապես հայկական արտադրանք է ներկայացված: Հայկական, նորաոճ և գրպանին հարմար այս տեսականին ներկայացված է ինչպես ՀՀ—ի, այնպես էլ Արցախի խանութ սրահում:
Աստղիկը հենց ինքը կրում է իրենց խանութի հագուստներն ու շատ անգամ որպես մոդել հանդիսանում «Elegant»-ի համար:
Հավելենք, որ զույգը տարիներ առաջ նկարահանվում էր ընտանեկան մանրապատումներում: Հիմա, կարծես, նրանք վերջնական ընտրել են բիզնես ոլորտը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է արդեն 10 տարի: Ինչպես իրենք են նշել` «Լինում են իրար չհասկանալու դեպքեր, վեճեր, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա սեր»:
Նշենք նաև, ո
ABNews—ը երկար կյանք է մաղթում աստղային ընտանիքի բիզնեսին: