ABNews.am—ը շարունակում է Ձեզ ներկայացնել հայ հայտնիների հայտնի ու անհայտ բիզնեսները:
Ոճաբան, դիմահարդար Ագա Քանքանյանին բոլորս գիտենք, սակայն Ագան նաև վերջերս ակտիվ է բիզնես ոլորտում: Վերջինս կանանց և աղջիկների համար մի շարք արտադրանքներ է ներկայացնում: Ագայի արտադրանքները միայն պրոֆեսիոնալների համար չեն: Յուրաքանչյուր աղջիկ այն կարող է ունենալ: Դիմահարդարման վրձիններ, մատիտներ, սպունգեր…. Ինչպես Ագան է խոստանում` սրանք դեռ շարունակելի են:
Թեպետ կարճ ժամանակ է անցել նրա վրձինների, մատիտների վաճառքի դուրս գալուց, բայց դրանք արդեն բավական սիրվել են թե´մասնագետների, թե´ երիտասարդ աղջիկների և կանանց շրջանում։
Մեկ անգամ խոսելով այս մասին` Ագան նշել է հետևյալը. «Ես մշտապես մտածում եմ կատարել գեղեցկության ոլորտում այնպիսի քայլեր, որոնք կլինեն առաջինը, կստեղծեն մնայուն արժեք և օգտակար կլինեն հասարակությանը» :
Այսօր ՀՀ-ում և երկրից դուրս ապրող շատ պրոֆեսիոնալներ են ընտրում Ագայիարտադրանքը:
ABNews—ը նորանոր հաջողություններ է մաղթում Ագային: