Ճանապարհորդելն այսօր արդեն եղանակ չի հարցնում։ Տարվա ցանկացած պահի կարելի է վայելել աշխարհը շրջելու հաճույքը, բացի այդ՝ հիմա կարող եք պլանավորել նաև ողջ տարվա հանգիստը՝ նախապես գնելով տոմսերն ու ամրագրել հյուրանոցները՝ խնայելով հսկայական գումարներ ու ստանալով քեշբեքեր։
Ձմեռային ճամփորդությունները միայն առաջին հայացքից են անհարմար․ օրինակ՝ եթե ընտրեք Եվրոպայի ուղղությունը և որոշեք Ձեր հանգիստն անցկացնել Ալպյան լեռներում, գուցե երբեք չմոռանաք այս արձակուրդները։ Պատկերացնու՞մ եք՝ խիտ ձյունաշատ լեռները, հեքիաթային հանգստյան տնակները, ձմեռային սպորտաձևերը և տաք շոկոլադը միասին՝ որպես իսկական ձմեռային հանգստի գրավական։
Ուր էլ Ձեզ տանի ճամփան, IDBank-ը Ձեզ մենակ չի թողնի, քանի որ Բանկի Travel քարտը միշտ կլինի Ձեր վստահելի ընկերը։ Travel քարտը ստեղծված է օգնելու Ձեզ բացահայտել աշխարհը նոր գույներով։
Քարտի օգնությամբ հիմա արդեն կարող եք հրաժեշտ տալ Ձեզ հետ ամենուր կանխիկ գումար տանելուն և կատարել գործարքները Travel քարտով՝ անկանխիկ ու անհպում՝ բացառելով գումար կորցնելու հավանականությունը։ Ավելին, այլևս արտարժույթի փոխարկման մասին էլ մտածել պետք չէ, քանի որ քարտը Ձեր առաջ կբացի անհաշվելի առավելություններ, որոնք ստեղծված են Ձեր ճամփորդությունը ավելի հեշտացնելու համար․ Travel քարտը հասանելի է դրամ, ԱՄՆ դոլար ու եվրո արժույթներով։ Այն ոչ միայն հեշտացնում է Ձեր կյանքը, այլև թույլ է տալիս գրեթե ցանկացած գործարք կատարելիս ստանալ 0․5%-1.5% քեշբեք։
Հասկանալի է, որ գուցե անհարմար է ձմռանը ծանր ճամպրուկներով ճամփորդել։ Travel քարտի հետ Դուք կարող եք չանհանգստանալ Ձեր ճամպրուկների անվտանգության մասին, քանի որ ունեք անվճար փաթեթավորման հնարավորություն Զվարթնոց օդանավակայանում։ Բացի այդ, եթե Ձեր ճամպրուկները ուշանան, կամ հետաձգվի Ձեր թռիչքը, կարող եք ստանալ փոխհատուցում՝ մինչև 200$ չափով։ Քարտի առավելությունների շնորհիվ Դուք կստեղծեք հիշողություններ՝ առանց կենտրոնանալու ֆինանսների վրա։
Պատվիրելով քարտը Idram&IDBank հավելվածի ՝ Դուք կստանաք 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարից, այսինքն՝ 20․000 դրամ վճարելու փոխարեն կվճարեք ընդամենը 16․000 դրամ։
Ամենահրաշալին դեռ առջևում է․ Travel քարտը Ձեզ հնարավորություն կտա ունենալ ազատ և անվճար մուտք ու ելք ավելի քան 1200 օդանավակայանների լաունջ-սրահներ։ Թույլ տվեք Ձեզ լիցքաթափվել․ ճանապարհորդելիս պարզապես վերցրե՛ք Ձեզ հետ Travel քարտը՝ ստանալով անմոռանալի փորձառություն։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ