Կառավարության հերթական որոշմամբ 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվել է շուրջ 3,151,399.6 ՀՀ դրամ՝ իրականացված սուբվենցիոն ծրագրերի վճարման համար։
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմին հատկացվելիք գումարը 506 մլն. դրամ է, որը նախատեսված է 6 ծրագրերի ֆինանսավորմանը:
Այդ ծրագրերն են՝
Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջ թաղամասից մարզադաշտ տանող ճանապարհի և 3-րդ, 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների հիմնանորոգում. աշխատանքներն ավարտված են:
Ակունք համայնքի Կապուտան և Հատիս բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. աշխատանքներն ավարտված են, ասֆալտապատվել է շուրջ 680 մետր երկարության ճանապարհահատված:
Արզնի համայնքի ոռոգման համակարգի (շուրջ 6,5 կմ) կառուցում և փոխարինում. աշխատանքների 90%-ն ավարտված է:
Գառնի համայնքի Գառնի բնակավայրի լուսավորության համակարգի կառուցում (շուրջ 4 կմ). աշխատանքներն ավարտված են:
Նաիրի համայնքի Եղվարդ և Զորավան բնակավայրերի գազաֆիկացում (7,4 կմ). աշխատանքների 90%-ն ավարտված են:
Նոր Հաճըն համայնքի Գետամեջ, Նոր Գեղի, Քարաշամբ և Թեղենիք բնակավայրերի ասֆալտապատում: