Ինչ հմտություններն են պահանջարկում Հայաստանում բիզնես սկսելու համար 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպիսին է ՀՀ պետական պարտքի կառուցվածքը 2025-ի փետրվարի դրությամբ․ պաշտոնական տվյալներ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան գումար կարող է ստանալ ԼՂ-ից տեղահանված ընտանիքը. մանրամասները ծրագրի և դիմումների մասին՝ հասանելի է ABNews.am կայքում
19 նոր անուն, որ միլիարդատեր դարձան արհեստական բանականության շնորհիվ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել
Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 50 հազար այցելու
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար
Արդյոք կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության խորացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիայի նոր քաղաքական ուղին. ինչ է փոխվում եվրոպական հսկայի քաղաքականության և տնտեսության մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքանով է Հայաստանը անվտանգ. համեմատություն տարածաշրջանային երկրների հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում

Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023–ին գերազանցել է $1 մլրդ-ը

Փտր 7, 2024 14:50
35

Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին աճել է մեկուկես անգամ` կազմելով 420,1 մլրդ դրամ (1 մլրդ 37 մլն դոլար)։ Այդ մասին պարզ է դառնում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունաբերության և առևտրի վերաբերյալ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներից, գրում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի աճին նպաստել է ռուսական ընկերությունների, այդ թվում արտասահմանյան կորպորացիաների մասնաճյուղերի ներհոսքը, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան:

2023-ին 80 տոկոսով ավելացել է բեռների ներմուծումը փոստային և սուրհանդակային ծառայությունների կողմից (փաստացի առցանց առևտուրը,–խմբ.)։ Բացարձակ արտահայտությամբ ներմուծվել է 3 մլն 544 հազար ծանրոց, այսինքն միջինում ավելի քան մեկ հատ երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվարկով։ Արտահանման առաքումները նույնպես աճել են, բայց միայն 22%-ով` հասնելով մոտ 144 հազարի։

Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման հետ կապված այլ ոլորտներին, ապա ռեստորանահյուրանոցային հատվածում զգալի աճը շարունակվել է։ Այս ոլորտն աճել է գրեթե 19%-ով կազմելով 311․5 մլրդ դրամ կամ 769 մլն դոլար։ Մոլախաղերի արդյունաբերության շրջանառությունն աճել է մոտ 8%-ով կազմելով 245․5 մլրդ դրամ (մոտ 606 մլն դոլար)։ Շրջանառության գրեթե 95%-ը կազմում են առցանց խաղատներն ու բուքմեյքերական գրասենյակները։

Արդյունաբերության ոլորտում նկատելիորեն նվազել է հանքերի արդյունահանումը (5․6%-ով): Վերամշակող ոլորտներում աճել են ծավալները ծխախոտի արդյունաբերության (16%-ով) և ոսկերչության (գրեթե 5 անգամ) ոլորտներում։ Ընդ որում, սկսել են շուկա բաց թողնել միջինում ավելի էժան սիգարետներ, քանի որ դրանց թողարկման ֆիզիկական ծավալը (մլն հատով) աճել է 22․5%-ով, իսկ ֆինանսական ծավալը` միայն 16․1%-ով։

Նշվում է նաև, որ ոսկերչության ոլորտում արտադրության կտրուկ աճը հարցեր է առաջացնում` հաշվի առնելով նախորդ տարվա համեմատ ոսկու ներմուծման փոքր աճը. այն 202 տոննայից հասել է 241 տոննայի:

2023 թվականին արդյունաբերության մեջ ներգրավված աշխատուժի վերաբերյալ տվյալներ դեռ չկան, բայց 2022 թվականին 2021 թվականի համեմատ հատուկ աճ չի նկատվել (մոտ 1 280-ից մինչև 1 350 մարդ)։

Աճել է նաև արտադրությունը շինարարության հետ կապված ճյուղերում (2023-ին գրեթե 15%-ով)։ Մշակված ավազի և տուֆի արտադրությունն աճել է 40%-ով, քարից պատրաստված այլ շինանյութերինը 80%-ով։

Սննդի արդյունաբերության մեջ արտադրությունը կրճատվել է գրեթե 5%-ով, իսկ ալկոհոլային արդյունաբերության մեջ` մոտ 2․5%-ով: Մասնավորապես, 15-20%-ով աճել է տարբեր կաթնամթերքների արտադրությունը (բացի կարագից)։ Գինու արտադրությունն աճել է գրեթե 12%-ով, իսկ կոնյակինը նվազել է 17%-ով։