ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,845.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 3,715.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 15.2%-ով և կազմել 1,645.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 4.8%-ով և կազմել 2,709.2 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 29.8%-ով և կազմել 2.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 772.2 մլն կՎտ ժամ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.