2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Հունվարի 25. գլոբալ բիզնես վիճակագրության ամփոփում

Հնվ 25, 2024 12:20
42

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.45%-ով և կազմել 75.39 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.02%-ով և կազմել 80.30 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.50%-ով և կազմել 2015.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.46%-ով և կազմել 22.86 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 910.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.68%-ով և կազմել 2244.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.03%-ով և կազմել 8552.00 դոլար, կապարի գինն աճել է 0.72%-ով և կազմել 2168.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.01%-ով և կազմել 16435.00 դոլար, անագի գինն աճել է 1.18%-ով և կազմել 26475.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.71%-ով և կազմել 2574.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 37806.39 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 4868.55 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 15481.92 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 16889.92 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 7455.64 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 7527.67 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 1124.09 կետ: