Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Գինու հատուկ համի և բույրի գաղտնիքը. «Արենի» գինու գործարան

Մյս 2, 2023 17:07
386

    26 տարվա պատմություն ունեցող «Արենի» գինու գործարանի մառանում պահվում են հայկական գինեգործական ավանդույթներն ու ժառանգությունը։ 

    Գործարանի ստորգետնյա մառանում միախառնված է ալկոհոլի և խոնավության բույրը. այստեղ պահվում և հնեցվում է Վայոց ձորի խաղողից ստացված գինին: Մառանում գինիները հնեցվում են կարասներում, որտեղ ստանում են հատուկ համ և բույր։ Ավանդական գինեգործությանը զուգահեռ, գործարանում զբաղվում են նաև ժամանակակից արտադրությամբ։ Այժմ արդեն միաձուլվում են հինն ու նորը։

    «Արենի» գինու գործարանի և Ակբա բանկի հետ ընկերություն դարձած գործակցությունն արդեն տարիների պատմություն ունի։ Մինչև համավարակը, 2019-ը գործարանի ամենաթեժ տուրիստական տարին էր։ Յուրաքանչյուր օր 250-300 հյուրի ներկայացրել են գինու գործարանը, պատմությունը և կազմակերպել հայկական գինիների համտես։ 

    Գինու գործարանի տնօրենը Տիգրանն Սիմոնյանն է, բայց հիմնադրել են ծնողները։ «Արենի» գինու գործարանն ընտանեկան բիզնես է։

    «Մեր գործարանի ամենահին արտադրանքները պատկանում են 1994 թվականին: 1994-ից սկսած յուրաքանչյուր տարվանից ունենք պահված գինիներ: Կարասները 50-ից 100 տարեկան են, հավաքել ենք Հայաստանի տարբեր շրջաններից: Նրանց հիմնական մասը գետնի տակ է, որտեղ էլ գինիները լցվում են ու հնեցվում. սա հայկական ավանդական տարբերակն է: Ակբա բանկի հետ համագործակցության շնորհիվ ձեռք ենք բերել նորագույն սարքավորումներ ու արտադրում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գինի, որը որակապես տարբերվում է մեր նախորդ տարիների արտադրանքից: Մենք Ակբա բանկի հետ սկսել ենք համագործակցել դեռ այն ժամանակից, երբ Ակբայի անունը ՀայԳյուղՓոխբանկ էր: Մեր նոր արտադրամասն էլ համագործակցության վերջին արդյունքն է: Սրանով չենք  սահմանափակվում Ակբա Լիզինգից վերցրել ենք տեխնիկա, համագործակցությունը բազմաոլորտային է»,- նշում է «Արենի» գինու գործարանի տնօրեն Տիգրանն Սիմոնյանը:

    Գործարանի հարևանությամբ նաև կա փոքրիկ սրճարան, որտեղ ձևավորվել է ավանդույթ. աշխարհի տարբեր կողմերից այցելող հյուրերը իրենցից թողնում են ձեռագիր հուշ։

    Մանրամասն՝ տեսանյութում:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: