Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ապր 17, 2025 17:03
71

Թվային ինքնություն և թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում` մասնավոր եվ պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական և միջազգային կառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարության՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։

Այս գաղափարն ունենալով և արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին Հայաստանի 10 բանկեր և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություններ միավորվեցին ու հիմնադրեցին imID-ին։  imID-ի Հիմնադիր Խորհրդի կազմում է նաև IDBank-ը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ imID-ն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ստանալ որակյալ, անվտանգ ու մատչելի ծառայություններ ժամանակակից թվային աշխարհում։ «Բիզնեսի տեսանկյունից ևս imID-ն մեծ դեր ունի․ վերջինս կնպաստի բիզնես հարաբերությունների արագ ու անվտանգ իրականացմանը՝ բերելով բիզնեսի ծախսերի նվազեցմանն ու արդյունավետության բարձրացմանը», — նշում է Մհեր Աբրահամյանը։

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն և imID-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ թվայնացման միտումն ամբողջ աշխարհում է նկատվում։ «Ակնկալում ենք, որ Հայաստանը ևս հետ չի մնա թվային տնտեսության զարգացման ուղղությունից՝ հիմքում օգտագործելով տեխնոլոգիական այն հնարավորությունները, որոնք imID ընկերությունը պլանավորում է ներդնել Հայաստանում մոտ ապագայում», — ասում է Սերգեյ Առաքելյանը։

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանկերի և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերությունների կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։

Թե՛ փաստաթղթերի ստորագրման և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձևավորում է նոր մշակույթ և չափանիշներ նորարարական և անվտանգ թվային ինքնության լուծումների համար։

imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի և արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։

Ընկերությունը հավակնում է դառնալ թվային նույնականացման ծառայությունների հուսալի, նորարարական և միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ առաջարկող ընկերություն, որը յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի հնարավարություն կընձեռի վստահ գործելու թվային ժամանակաշրջանում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: