Ճապոնիայի ամենահեղինակավոր գրական մրցանակի՝ Ակուտագավայի մրցանակի դափնեկիր, 33-ամյա գրող Ռի Կուդանը խոստովանել է, որ իր գրքի մի մասը գրել է արհեստական բանականությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հեղինակը նշել է, որ իր հաղթող վեպի 5 տոկոսը՝ «Տոկիոյի կարեկցանքի աշտարակը», գրվել է ChatGPT-ի միջոցով և չի փոփոխվել Կուդանի կողմից:
«Այս վեպը գրվել է արհեստական բանականության՝ տեքստի ստեղծման տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսին է ChatGPT-ն: Տեքստում եղած նախադասությունների մոտ, հավանաբար, 5 տոկոսը ստեղծվել է արհեստական բանականությամբ և օգտագործվել առանց փոփոխության: Հետագայում կցանկանայի շարունակել օգտագործել տեխնոլոգիաները, որպեսզի զարգացնեմ իմ ստեղծագործական ունակությունները»,- ընդգծել է գրողը։
Նրա աշխատանքի սյուժեն հիմնված է կին ճարտարապետի մասին պատմության վրա։ Գործողությունները տեղի են ունենում Տոկիոյում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.