2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը հավանություն է տվել հանրությանը կուլտիվացված տավարի մսի վաճառքին

Հնվ 18, 2024 12:51
147

Աշխարհում առաջին անգամ Առողջապահության նախարարությունը թույլ է տվել խոշոր եղջերավոր կենդանիների բջիջներից միս աճեցնող իսրայելական Aleph Farms Ltd. ստարտափին իր մշակած միսը վաճառել հանրությանը:

Ինչպես նշում է timesofisrael.com-ը, խոսքը կուլտիվացված տավարի մսի վաճառքի մասին է:

Իսրայելի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ  ամբողջ աշխահում նկատվում է պրոտեինների աճող պահանջ, ինչպես նաև ավելի է կարևորվում ոչ կենդանական ծագման ապրանքների արտադրության անհրաժեշտությունը, ուստի պետք է հավանության տալ այլընտրանքային սննդի աղբյուրներին:

«Այս համատեքստում և որպես այլընտրանքային սպիտակուցի ուսումնասիրման պիլոտային ծրագրի մաս, Առողջապահության նախարարության սննդի ազգային ծառայությունը աշխարհում առաջին անգամ հավանություն է տվել նոր պարենային արտադրանքին, որը ներառում է խոշոր եղջերավոր կենդանու բջջի մշակում», — ասվում է հաղորդագրությունում:

Նախարարության խոսքով՝ այն լայն հանրությանը վաճառելու թույլտվությունը ստացվել է մսի՝  անվտանգության վերաբերյալ լայնածավալ ստուգումներից հետո:

Կենդանական բջիջները ստացվում են, օրինակ, բիոպսիայի միջոցով։ Այնուհետև դրանք տեղադրվում են կենսառեակտորում և սնուցվում սպիտակուցների, ամինաթթուների, հանքանյութերի, շաքարի, աղի և այլ սննդանյութերի խառնուրդով՝ դրանցից «աճեցնելով» միս։ Աշխարհում ավելի քան 100 ընկերություն զբաղվում է նման արտադրանքի մշակմամբ։ Ըստ Grand View Research-ի՝ այս շուկայի ծավալը 2022 թվականին կազմել է 247 միլիոն դոլար։ Ըստ McKinsey-ի կանխատեսումների՝ առաջիկա տարիներին յաս ցուցանիշը կարող է զգալի աճ գրանցել և հասնել 25 միլիարդ դոլարի, սակայն դրա համար ընկերությունները պետք է լուծեն մասշտաբայնացման հարցը՝ զանգվածային արտադրություն սկսելու համար անհրաժեշտ է կառուցել հսկայական կենսառեակտորներ մսի աճեցման համար։